Ցավոք սրտի, անկախությունն արդեն երկրորդ տասնամյակն է անցել, բայց այն, որ մենք երազում էինք, թե շտկումներ կլինեն այս ուղղությամբ, այդպես էլ չեղան: Անձամբ՝ ես, տեսանելի ապագայից էլ սպասելիքներ չունեմ: Ի՞նչն է պատճառը: Պատճառը պետության վերաբերմունքն է գրողների հանդեպ: Տասը տարուց ավել անցավ մինչեւ, ՀԳՄ-ն հասարակական կազմակերպություն լինելով, ի վերջո ստեղծագործական միության կարգավիճակ ստացավ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ին:
. Ալավերդու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում 2015 թվականի հունվարի մեկից սպասվում են կրճատումներ: Քաղաքապետը վստահեցնում է, որ այլ կերպ հնարավոր չէ մնացող աշխատողների աշխատավարձերը բարձրացնել:
Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 440 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։
«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, և առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։ Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարևոր կենտրոնի վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության և նրա հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
«Տեղեկացվում է, որ աղետի գոտու քաղաքային բնակավայրում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման հետ կապված հարցերը կարգավորող՝ ՀՀ կառավարության 1999թ-ի հունիսի 10-ի համար 432 որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ քաղաքացիներին հերթացուցակում հաշվառելու եւ հաշվառումից հանելու իրավասությունը վերապահված է համապատասխան համայնքի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետին»:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
2015թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկով ԼՂՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորող առաջին եւ երկրոդ խմբերի ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է անվճար կրթություն, նրանք անվճար կրթության հնարավորություն կստանան նաեւ հայաստանյան բուհերում:
«Ամենակարևոր հարցում եռյակը չի տարբերվում Հայաստանի իշխանակիրներից: Նրանց հետ միանանք, որ ի՞նչ անենք, իրենք արդեն միացած են Հանրապետականների հետ, միասին թիմ են կազմում՝ ընդդեմ հայ ժողովրդի»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հարցին՝ հնարավո՞ր է՝ իրենք միանան եռյակին:
«Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ մենք պետք է պիտակավորումներից խուսափենք: «Ինվալիդ» բառը, որ օգտագործվում է միջազգայնորեն, նշանակում է՝ անարժեք, անկարող: Բայց հիմա խոսում ենք սահմանափակ կարողություններով մարդկանց մասին, քանի որ նրանք ունեն արժեք, ունեն կարողություններ, ուղղակի յուրահատուկ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Այսօր դատական նիստի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասայանն ասաց, որ անվիճելի փաստ է, որ սկզբում պատասխանողը հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող իրենց ՝թվով 8 լրագրողական նյութերը վերարտադրելիս չի պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված պահանջները և հայցվոր լրատվամիջոցի նյութերի օգտագործման կանոնները:
Շիրակի մարզում, սակայն պատմաճարտարապետական հուշարձանները լիարժեք ուսումնասիրված չեն: Եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:
Համերգի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել. կին հանդիսատեսներից մեկը համերգին գնացել է գործելու շյուղերով և թելերով և ամբողջ համերգի ժամանակ զբաղվել է այդ գործով: Դեպքը տարածել է YouTube-ի օգտագեր Աստղ Մելքոնյանը:
Երեք օր է այս աղջնակի՝ մանկատանը մեծացած 16-ամյա եղբորը, չենք կարողանում բացատրել, որ չի կարելի բռնություն կիրառել երեխայի նկատմամբ:
Մ. Չալիկյանը շեշտեց, որ պետք չէ հաշմանդամություն ասելով միայն հենաշարժողական խնդիրները նկատի առնել և խոսել միայն այն մասին, որ թեքահարթակներ կառուցված չեն, տրանսպորտը մատչելի չէ և այլն. «Մենք պետք է հաշվի առնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտ 196 հազար է, որի մեջ ներառվում են տարբեր խմբեր և դրանց լուծման եղանակներ:
Սովորաբար յուրաքանչյուր պետություն խնդիր ունի իր ժողովրդի հետ զրուցելու: Այսինքն՝ ասելու իր ժողովրդին բարոյական այն վարքականոնները, որոնք պետք է տվյալ երկրում ընդունելի լինեն:
Այստեղ խոսվեց, որ ՌԴ-ում հայտարարվում է գոտիները ձգելու մասին, լավ, իսկ ինչու չասել, որ նույն ԵՄ անդամ շատ երկրներում այդ գոտիները վաղուց են ձգված, օրինակներ՝ խնդրեմ, Իսպանիան, Հունաստանը, Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում վերջին խմորումները եւ էլի կլինեն:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Վ.Գաբրիելյանը հորդորեց «մերկապարանոց հայտարարությունների փոխարեն մասնագիտական հենքի վրա դնել հայտարարությունը՝ նշելով, որ նախ պետք է քննարկել, թե ինչ դրամավարկային քաղաքականության կողմնակից է հարցադրողը, որից հետո պատրաստ է քննարկել. «Ես մեծ ուշադրությամբ ձեզ լսում էի ու չէի ընդհատում անգամ ժողովրդի անունից»: Ըստ նրա՝ գնաճի ցուցանիշը 4±1.5% է նպատակադրվել, մինչ այս եղել է 1.5% ու վերջում կլինի նպատակադրման շրջանկերում. «Զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
«Մենք հետևում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Ուզում եմ ասել, որ դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է և, եթե լինում են խոշոր տատանումներ դրամի փոխարժեքի հետ կապված, իրենք անպայման միջամտում են»,- ասում է Հովիկ Աբրահամյանը:
Հարցին՝ Ռուսաստանն իր կշիռն ավելացնելով Թուրքիայում կարո՞ղ է հետագայում փորձի իր ազդեցությունն ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման գործում, նա պատասխանեց. «Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինքին պետք է շատ զգույշ վերաբերվել: Մենք պետք է շատ ուշադիր լինենք և վարենք ճկուն դիվանագիտություն: Իհարկե, ռուս-թուրքական մերձեցումը կբերի նրան, որ Ռուսաստանը փորձի հանդես գալ, որպես միջնորդ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև: Բայց այնպես էլ չէ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ամեն ինչ հարթ է»:
Կառավարությանը կոչ եմ անում օգտվել պատմական այդ հնարավորությունից:
Փորձագետը նշեց, որ բացի Ադրբեջանում արմատավորվելուց, նրանք կարողացել են կապեր հաստատել որոշ չինովնիկների և խոշոր բիզնեսմենների հետ. «Ալիևյան ուժերն այս ամենը դիտարկում են, որպես իրենց իշխանության անմիջական վտանգ, սակայն կան ուժեր, որոնք փորձում են որոշակի օգուտներ քաղել նրանց հետ համագործակցելով: Այն, որ ԻՊ շարժումը դառնում է Ադրբեջանի ամենամեծ խնդիրներից մեկը, եթե ոչ ամենամեծ խնդիրը, փաստ է»,-նշեց նա:
Դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ տարի անկում կապրի 0.8 տոկոսով: