«Եթե կարողացանք օգտվել ԵՏՄ ստեղծված հնարավորությունից, մենք լավ կսկսենք ապրել: 5 տարուց հետո ավելի լավ կապրենք: ՌԴ տնտեսության վերականգնումը մեզ համար շատ կարևոր է»,- ասում է Վարդան Այվազյանը:
Բոլորը պետական այրեր են՝ կոչված Հայաստանի Հանրապետություն անունով պետության ներքին ու արտաքին գործերը, ֆինանսները, տնտեսությունը կառավարելու: Բայց ի՞նչ են անում իրականում:
«Քանի որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, կայսրը հավատարիմ իր երդմանը, ազդարարում է, որ նա հրաժարվում է իր և ժառանգների օգտին Ֆրանսիայի և Իտալիայի գահերից և չկա անձնական այնպիսի զոհաբերություն (նույնիսկ կյանքը) որ նա պատրաստ չլիներ նվիրաբերել Ֆրանսիայի շահերին»:
Հայ հնագետ Հուրիկ Սուրուզյանը և եգիպտացի մասնագետ Աբդելքարիմ Քարարի հետ ներկայացրել է փարավոն Ամենհոթեփ 3-րդի` իրենց կողմից վերականգնված քանդակներից մեկը: Արձանների վերականգնման առաջին փուլի արդյունքում, որը տևել է 2014 թվականի հունվարից մարտը, այդ հուշարձանների 200 մասերը դուրս են բերվել ջրից և տեղափոխվել են 50 մետր դեպի ցամաք: Դրանցով վերականգնվել է փարավոնին պատկերող առաջին հուշարձանը, որն […]
Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` խանգարել են շրջակա շենքերի բնակիչների գիշերային անդորրը:
Անվտանգության մարմինների զարգացման նորագույն պատմության մեջ, անգամ հասարակական հարաբերությունների արմատական վերափոխումների պայմաններում, մեր պետականության հիմքերի ամրապնդման, երկրի խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովման գործում դուք մշտապես աչքի եք ընկել պատասխանատվության բարձր զգացումով, եղել և մնում եք պետական մտածելակերպի ու հայրենիքին անսահման նվիրվածության գաղափարի կրողներ:
«Շան կծածի դեպքում վակցինացիա է կատարվում՝ հակակատաղության վակցինայի միջոցով՝ 3-6 անգամ: Շատ թանկ վակցինա է, որը որ ձեռք է բերվում պոլիկլինիկայի միջոցների հաշվին: Առաջին բուժօգնություն ստանում են վիրաբուժական կաբինետում, իսկ եթե երեկոյան ժամ է լինում, տուժողները դիմում են Վանաձորի բժշկական կենտրոն, վերքի մշակում եւ առաջին անգամ վակցինացիան ստանում են բժշկական կենտրոնում, որից հետո հիվանդը գալիս է պոլիկլինիկա եւ հետագա վակցինացիան կազմակերպվում է պոլիկլինիկայում»:
Երգիչ Մարտ Բաբայանը Քրիստինե Պեպելյանին անակնակլ է մատուցել։
Ոստիկանները հետապնդեցին և բռնեցին փախուստի դիմած կողոպտչին:
Համացանցում արդեն հասանելի է նրանց ելույթի հոլովակը, որն էլ առաջարկում ենք դիտել:
Հայաստանյան շատ այլ գյուղերի նման՝ Ամոջը ևս ծերանում ու դատարկվում է՝ գյուղի տարեցներին հին ու բարի ժամանակները հիշեցնելով ոչ միայն իրենց երիտասարդության, այլև՝ երբեմնի եռուզեռի տեսանկյունից:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է:
«Ազատամարտիկների միջոցով իշխանափոխության հարց լուծելու տարբերակը ես անիրական եմ համարում: Հասարակական տարբեր շերտերի մոտ ազատամարտիկ հասկացությունը տարբեր ընկալումներ ունի, այնպես, որ ազատամարտիկների շուրջ հնարավոր չի լինի հասարակական համախմբում ապահովել»,- ասում է Արամ Սարգսյանը:
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների, Լեհաստանի Կոտովիցե քաղաքում կայացած շախմատի աշխարհի համալսարանական առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի շախմատի ուսանողական հավաքականի անդամների և աշխարհի համալսարանական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած գրոստմայստեր Կարեն Գիրգորյանի պարգևատրման արարողությունը։
Քաղաքագետը կարծում է նաև, որ այս իրավիճակի հիմքը էլիտայի բացակայությունն է. «Որովհետև Դեմիրճյանի ժամանակ բուծվում էին ցեխավիկներ, մնացածները տեղ չունեին, որից հետո եկավ մի պահ, ՀՀՇ-ն փորձեց ինտելեկտուալ մաս հանել իշխանություն, ու շատ արագը գործը գնաց այն նախկին ցեխավիկներին և այլն, որոնք քաղաքականությունը և տնտեսությունը միահյուսեցին իրենց, և պետական ապարատը դարձրեցին գործիք՝ անձնական հարստացման համար: Վերջին ընտրություններին հայտարարեցին, որ բիզնեսը պետք է հեռանա, բայց բիզնեսն այնպես հեռացավ, որ կանանց տվեցին ու իրենք վերադարձան: Տեսաք՝ ի՜նչ հայկական շուստրիություն, և քաղաքականությունը վերածվել է շուստրիության»:
Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի ենք մոնիթորինգներ անցկացնում՝ մեր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում:
այսօր ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Արտակ Արզումանյանը: Կայքի տեղեկություններով` Արզումանյանը քրեական հեղինակություն է համարվում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Ղ.-ին, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք:
Գյումրին չհիշատակելը պայմանավորված էր ամենավերջին շրջանի ռուս-թուրքական գործընթացներով: Ավելորդ է քննարկել, թե ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը, նոր զինուժ տրամադրելը, զինվորականության քանակի աճը, այս բոլորը ո՞ւմ դեմ էին ուղղված: Թուրքական մամուլը ուղղակի այս երեւույթը գնահատել էր իբրեւ թուրքական պետության դեմ ուղղված ուղերձ: Չմոռանանք, որ բավական լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայի եւ իսլամականների հարցով Անկարայի որդեգրած դիրքորոշումների պատճառով: Իրականությունն այն է սակայն, որ ժամանակակից աշխարհում քաղաքական փոխհարաբերությունները շատ ավելի բազմաշերտ են եւ բարդ:
«Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:
«Մեր ժողովուրդը հաճախ է հարվածներ ստացել, ծանրագույն հարվածներ, սակայն միշտ էլ կարողացել ենք նորից հառնել, ոտքի կանգնել: Եվ այսօր ուղղակի իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանը դառնա անհայրենիք լկտիների երկիր: Չպետք է թույլ տանք, որ տիրապետող լինեն դատարկամտությունն ու պնակալեզությունը, բազուկի ուժն ու զոռբայությունը: Բայց և չպետք է թույլ տանք միմյանց հետ խոսել հայհոյանքի լեզվով, ինչը ևս պակաս դատապարտելի չէ: Որևէ մեկս որևէ վայրկյան չպետք է մոռանա, որ մենք ծնողներ ունենք, ընտանիք ունենք, երեխաներ ունենք… Ու ոչ ոք իրավունք չունի իրեն անշնորհք, լկտի ու անբարո պահել իմ, իմ երեխաների ու իմ թոռների հայրենիքի հանդեպ: Ավելի լավ է այսօր ամեն ինչ կորցնեմ, քան իմ երեխաների ու թոռների ապագան»:
Թե ինչպես տուժողը դարձավ սուտ մատնության հեղինակ:
Թևան Պողոսյանն ասում է, որ երևի ԱԳՆ-ի կողմից ուղարկվել է նույն բովանդակությամբ թուղթ, ինչ ուղարկվել էր այն ժամանակ, երբ Հայաստանն անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Դոլար։ Առքի միջին գինը՝ 444.29 դրամ։ Առքի առավելագույն գինը՝ 450 դրամ։ Վաճառքի միջին գինը՝ 466.62 դրամ ։ Վաճառքի նվազագույն գինը՝ 460 դրամ։
Շ. Հ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ն. Ա.-ին կեղծ խոստումներ է տվել աջակցել նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու կամ հակառակ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում` միաժամանակ քաջ գիտակցելով, որ խոստումը կատարելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկելու:
Տղամարդը հոգեբուժարանից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, նրա մոտ ախտորոշվել է կոմա, քունք-գանգուղեղային շրջանի սալջարդ վերքով: