
Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովը Հռոմում կքննարկեն Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Հռոմում: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը:
Նրա խոսքերով` Ջոն Քերին երկուշաբթի Հռոմում Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը` ներառյալ Իսրայելի, Հորդանան գետի Արևմտյան ափի, Երուսաղեմի ոչ վաղ անցյալի զարգացումները, ինչպես նաև Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ընթացիկ նախաձեռնությունները:
Հարֆը հավելել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են նաև Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը: