«Նաիրիտցիները» հանդիպում են վարչապետին
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանi աշխատակիցները: Դեկտեմբերի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հիշեցնենք, վարչապետը ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում ու ժամանակ էր խնդրել մինչև այսօր:
Այս պահին «Նաիրիտի» աշխատակիցների 5-հոգանոց պատվիրակությունը բարձրացել է վարչապետի հետ հանդիման:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետն ընդգծել էր, որ Համաշխարհային բանկի միջազգային փորձագետները ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտում»՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում: Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ կառավարությունը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և գործադրել անհրաժեշտ ջանք՝ գործարանի հետագա գործարկման համար: