«Առարկայականը դա թեորիապես է, որ նա անգիր անելով կարող է ասել, բայց պետք է մարդկային, հոգեպես, մարդը պատրաստ լինի:Կարող է ինքը 5 չի ստանում, 4-3 է ստանում, բայց ինքը շատ լավ, պիտանի մարդ դառնա, որը հասկանում է, գնահատում է մեծին, հային, տարածքին, ընտանիքին, դասախոսին… Ես էսօր ոչ թե կարդում, պատրաստվում, գալիս եմ, որ մարդիկ էլ մեղադրում են, թե Ծառուկյանը չի պատրաստվում, անգիր չի անում, որ գա, ասենք թե անգիր արած տվյալ հարցերին, ասենք թե ասի, այլ հակառակը Ծառուկյանը, շփվելով, անցնելով, տեսնելով մարդկանց դեմքերը, մարդկանց ինչ է հետաքրքրում է, ես այդ թեմաներով եմ խոսում»:
Եղվարդի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված սննդային թունավորման դեպքից հետո ոլորտն ուշադրության կենտրոնում է ամբողջ հանրապետությունում:
Միևնույն ժամանակ զինվորական ոստիկանություն է հաղորդում տվել գնդապետ Ս. Գևորգյանը և հայտնել, որ Ա. Երանոսյանն է իր նկատմամբ ոտնձգություն կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Ա. Երանոսյանը և ՊՆ գնդապետը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն նա սկսել է հայհոյանքներ տալ գնդապետի հասցեին, ինչին նույն կերպ հակադարձել է նաև զորամասի հրամանատարը և բանը հասել է ծեծկռտուքի:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սահմանված կարգի համաձայն՝ արդեն ավարտվում է 2015 թվականի բյուջեի ձևավորման գործընթացը:
Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, լեհական կողմի համանախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Արման Մ.-ն: Վերջինս հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է կոտրած ափսեի վրա ընկնելու հետևանքով:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատումը դեռ չի ավարտվել: Սահմանագծում չկատարվելու հետեւանքով Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքից 50 հա գտնվում է հայ սահմանապահների կողմից 2007թ.անցկացված փշալրից այն կողմ:
Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:
եղադրող դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք նա ճանաչո՞ւմ է Վահրամ Մկրտչյան անունով անձի: Խոսքը ՀՀԿ-ական պատգամավորի մասին է, ով այս քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Վկան ասաց, որ նրան մի քանի անգամ է տեսել, Արտակը նրան ներկայացրել է որպես բաժնետեր: Վկան հիշեց նաև, որ իրենց ներկայությամբ Արտակ Ղուկասյանը, Վահրամ Մկրտչյանը և այլ անձինք, եկել են գրավատուն, բացել բունկերը, տեսել, որ ոսկի չկա և գնացել:
Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության, խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում (սահմանակից է Տավուշի մարզին) գրանցվել է ավտոպատահար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղի կենտրոնական հիվանդանոց տեղափոխվել 3 զինծառայող։
ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում ստեղծվելու է էկոգյուղ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, ծրագիրը քննարկվել է դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
Բնակարանի փոխարեն գումար բաժանեցին, որը ընտանիքները տարբեր կարիքների համար ծախսեցին և արդյունքում ոչ բնակարան ունեցան, ոչ էլ կունենան հետագայում, քանի որ դրա արդյունքում այլևս անօթևան չեն համարվում։
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց, որ նման հարցերի համար իրազեկումը անչափ կարևորվում է. «Սոցիալական գովազդների պատրաստումը, քաղաքի կենտրոնում և ամբողջ երկրով մեկ միջոցառումների անցկացումը, առանցքային գործոն են խնդրի տարածվածության մասին հասարակությանն իրազեկելու և իրազեկվածությունը բարձրացնելու համար: Եթե ընտանիքներում խնդիրներ կան, ապա թող չվարանեն զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով»:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերություններու մշտական յանձնաժողովի նախաձեռնութեամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Աշխարհը առանց ցեղասպանութիւններու» խորագրոխ, նուիրուած՝ ցեղասպանութիւններու իրաւական հարցերուն:
Վիրահատության էությունը կայանում է ախտահարված կերակրափողի և հարակից ավշային հանգույցների հեռացման և ստամոքսի որոշակի հատվածից պատրաստված նոր կերակրափողով փոխարինելու մեջ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սարգիս Կ.-ն:
2014թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած -ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։
Ամոջ գյուղում այս տարվա բերքից անչափ դժգոհ են: Անգործ չեն նստել, ամեն ինչ արել են՝ լավ արդյունք ստանալու համար, բայց եղանակը գործը փչացրել է:
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ կան, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ևս թմրամոլ է:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 01-05.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.65մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 559.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, իսկ դեկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Այս մասին հայտարարել է «Ուկրտրանսգազ» ընկերությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում երկկողմանի երթևեկելի է դարձել քարաթափման արդյունքում միակողմանի փակված Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով նախաքննությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել դեկտեմբերի 2-ին:
Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: