Վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար: Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Միաժամանակ նշվել է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբեր ամսին:

ՀՀ կառավարություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031