Այսօր տեղի ունեցած եռյակի հանրահավաք երթը պետք է ցույց տար, թե ինչ արդյունք է տալիս Համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորումը, և որքանով է այդ շտաբների ձևավորումն ազդել շարժման կազմակերպչական ռեսուրսների ավելացման վրա: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, անցած մեկուկես ամսվա ընթացքում եռյակը զբաղված է եղել մարզերում նման շտաբներ ձևավորելով, որի նպատակն ավելի մեծ զանգվածներ մոբիլիզացնելը պետք է լիներ:
«Ակնհայտ է որ Ադրբեջանն ամեն օր փորձում է խանգարել Հայաստանի՝ ԵՏՄ-ի մեջ մտնելուն, և դա ապացույցն է, որ մենք շատ ճիշտ ճանապարհով ենք գնում, Ադրբեջանի բոլոր մակարդակներում բոլոր պետական պաշտոնյաները փորձում են խոչընդոտներ հարուցել ԵՏՄ-ի մեջ Հայաստանի ներգրավելու համար: Բայց պետք է ուրախությամբ ասեմ, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվել և չի էլ ստացվի, նրանք դատապարտված են անհաջողության, որովհետև մեր գործը արդար է, իսկ նրանցը՝ անարդար»:
Ծաթերի գյուղապետարանում անհամեմատ քիչ մարդ է աշխատում: Բյուջեն էլ փոքր է, և գյուղում դրական փոփոխությունների հնարավորություն չի տալիս:
Մարդիկ ինչո՞ւ են գնում կոռուպցիայի՝ խնդիրներն արագ լուծելու համար, որ պարզապես այնքան կարող է տանեն-բերեն, հոգնեցնեն, անորոշ պատճառաբանություններ բերեն։
Գյումրեցի Էրզրումյանները մնացել են բաց երկնքի տակ: Կեսգիշերին փլուզվել է տնակի առաստաղը: 8 հոգանոց այս ընտանիքն ապրում է Հովսեփյան 231/516 տնակում արդեն 9 տարի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը:
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Հարկահավաքության համար Շիրակի մարզը դրական գնահատականի է արժանացել: 2014թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների 11 ամսվա բյուջեով հաստատագրված սեփական եկամուտների կատարողականը կազմել է 90 տոկոս:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը իրավապահ մարմիններից խստորեն պահանջում է բացահայտել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների դեմ հարձակումների բոլոր դեպքերը:
«Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, ապա մենք մտնում ենք մի ոլորտ, որտեղ կոռուպցիան ավելի մեծ ծավալներ ունի, քան Հայաստանում: Գտնում են, որ Հայաստանը կոռումպացված է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի հետ միավորվելու, շփվելու արդյունքում: Տեսեք, Եվրոպայի և Ամերիկայի հայերը, օրինակ, ավելի օրինապաշտ են և այդ արատներից բավականին հեռու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կապ ունեն իրար հետ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:
Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե կա ընդամենը մեկ տեսախցիկ, որը ոչինչ չի ֆիքսել, Նախախորհրդարանը ներկայացնում է ԱԱԾ-ի շենքի դիմաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենայի հրկիզման դեպքի տեսագրության մի դրվագ: Տեսագրությունը կատարվել է մոտակա խանութներից մեկի տեսախցիկով: Տեսանյութում պարզ երևում է, որ ավտոմեքենան հրկիզողը շատ ինքնավստահ է, բացարձակապես չի շտապում ու խուճապի չի մատնվում և որևէ ջանք չի գործադրում ԱԱԾ-ի տեսախցիկներից դեմքը թաքցնելու համար:
Նախօրեին գողության դեպք է գրանցվել Դավիթաշենի «Լիոն» գեղեցկության սրահում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական և հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և այլք:
«Ժառանգություն» կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում եւ իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերը միավորվելով՝ ստեղծվել է «Հայփոստ արեւելք» մասնաճյուղը, որը ղեկավարում է Սեւանի նախկին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում մասնաճյուղերի վերացումով բավական թվով աշխատողներ են կրճատվել:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:
Շատերը կարծում են՝ վիտամն C-ն օգնում է պայքարել մրսածության դեմ: Իրականում, գրիպի ժամանակ վիտամին C-ի մեծ քանակների ընդունման նպատակահարմարության մասին ապացույցներ չկան: Այն չի վնասում, սակայն օգտակար էլ չէ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ-ում քաղաքական, տնտեսական և վաչական ներուժի սերտաճումը սպառնում է ընդհուպ երկրի ազգային անվտանգությանը: Նրա խոսքով՝ մենք պետք է դառնանք այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր իրավական լուծումները մարդակենտրոն սկզբունքով լինեն. «Որ մարդը լինի սահմանադրական իրավակարգավորումների հիմքը, որ ոչ թե իշխանությամբ իրավունքը սահմանափակվի, այլ իրավունքով իշխանությունը և րավունքների անմիջական գործողությունը երաշխավորված լինի»:
Վնասել են Բերդավան գյուղի սկզբնամասում տեղադրված արագաչափը:
ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների և աջակիցների ավտոմեքենաների հրկիզման դեպքերին, տարօրինակ է համարել, որ դրանք այրվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան: Նա նաև նշել է, որ «Նույնիսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ տեղակայված լիներ, սակայն տեղակայվել է այլ տեղ: Միայն մի դեպքում կա տեսախցիկ, որը ոչինչ էլ չի ֆիքսել: Տարօրինակ գործ է, բայց հաստատ բացահայտվելու է»:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.42-ին տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին ժամը 18.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1977 թ. ծնված Մ. Մ.-ը:
Ազատամարտիկներին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաև Վ. Գասպարյանի տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի թիկնապահները:
2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:
«Լվացքը ձեռքով եմ անում, լվացքի մեքենա չունենք: Սառնարան չունենք, բայց պետք էլ չի գալիս, բան չունենք, որ մեջը դնենք, դատարկ սառնարանն ի՞նչ ենք անելու»:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 9-ին, ժամը 10.05-ին, իր տնից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ալիկ Հ.-ին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: