
Հռոմի պապը հրաժարվել է հանդիպել Դալայ-լամայի հետ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի հանդիպի Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային, որպեսզի չվատթարացնի Չինաստանի` առանց այդ էլ ոչ հեշտ հարաբերությունները:
Վատիկանի ներկայացուցչի խոսքերով` չնայած նրան, որ Հռոմի պապը շատ մեծ հարգանք է ցուցաբերում Տիբեթի բուդդայականների առաջնորդի հանդեպ, այնուամենայնիվ խնդրանքը մերժվել է ակնհայտ պատճառներով, Չինաստանի հետ հարաբերությունները չփչացնելու պատճառով:
Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Դալայ-լաման վշտացած է, որ չի կարող հանդիպել Հռոմի պապի հետ, սակայն դրա հետ մեկտեղ չի ցանկանում անհարմարություններ պատճառել որևէ մեկին:
Հռոմի պապի ու Դալայ-լամայի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականին: Այն ժամանակ Դալայ-լամայի հետ հանդիպել է Բենեդիկտոս 16-րդը: Դալայ լաման 1959 թվականին փախել է Հնդկաստան, ինչը տեղի է ունեցել Տիբեթում չինական ռեժիմի դեմ անհաջող ապստամբությունից հետո:
Չինաստանի իշխանությունները Դալայ լամային մեղադրում են անջատողականության մեջ ու բավական բացասաբար են վերաբերվում հոգևոր առաջնորդի հետ քաղաքական կամ կրոնական գործիչների հետ: Պեկինը վստահեցնում է, որ Դալայ-լաման հանդես է գալիս Տիբեթի անկախության օգտին, որը Չինաստանը համարում է իր տարածքը: