Բաժիններ՝

Opel-ը ավտոտնակում այրվել է. երկու հոգի հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 36 և 42 շենքերի մոտակայքում՝ ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 42 շենքի մոտակա ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.43-ին:
Այրվել է Կ. Պ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 111US19 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկն՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:
Հրդեհի հետևանքով Կ. Պ.-ը, Ռ. Ա.-ը (ծնվ. 1978թ.) և Ս. Ք.-ը (ծնվ. 1998թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս