
Ձյան պատճառով Չայնիի ոլորաններում մեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 34 CL 116 պ/հ ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն