Մեզի գույնով ու խտությամբ կարելի է դատողություններ անել օրգանիզմի առողջական վիճակի մասին: Այս հեղուկ-արտաթորանքը ձևավորվում է մետաբոլիզմի ու նյութափոխանակության արդյունքում: Եվ դրա գույնը, օրգանիզմի «արձագանքն է» ներսում կատարվող փոփոխությունների մասին: Իհարկե, մեզի գույնը կարող է փոփոխվել սննդից, սակայն դա չպետք է պարբերական բնույթ ունենա, իսկ փոփոխությունները չպետք է կտրուկ լինեն:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ տուժել են նաև այլ քաղաքացիներ:
Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնողները չունեն: Արդեն երկու ամիս է` նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը, բազմաթիվ մարդիկ ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը: Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանը 1993 թվականից սկսած մարտական գործողությունների մասնակից է եղել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերում: Նա Աքորու ջոկատի այն երիտասարդներից էր, ովքեր օրհասական պահին, առանց երկմտելու, մեկնեցին՝ պաշտպանելու հայրենիքը:
«Եթե ինչ-որ մեկը կարգավորումը սկսում է այն համոզմամբ, որ որևէ սահման չի կարող փոխվել բանակցություններում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կփոխվեն բռնության միջոցով»,- ասում է ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը:
Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:
Ժամեր առաջ Ազատան գյուղի տներից մեկում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ նա նույն տան 42-ամյա բնակիչն է, ով սեփական տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ինստիտուտի գիտական գծով տնօրեն Արկադի Կարախանյանին հրապարակայնորեն մեղադրեց գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների, գրագողության և կոռուպցիայի մեջ:
Արդյոք հայ եկեղեցու պատրիարքին բնորո՞շ է «տղայի մը նման», էլեկտրոնային նամակի ոճով խոսել Վեհափառի հետ՝ զարմացած է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա մեկն է այն սրբազաններից, որի անունը վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոսին գրած իր երկրորդ նամակում նշել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Շախմատի ակադեմիայում հայտարարություն է փակցվել, ըստ որի ծնողները պետք է ձմռան ամիսների ջեռուցման համար վճարեն 6000 դրամ: Անվճար կրթության շրջանակներում պետությունը պետք է ապահովի կրթություն ստացողի՝ առանց որևէ վճարում կատարելու ուսուցումը, ինչը, սակայն, սույն դեպքում չի իրականացվում:
Ահա թե ինչ է ասել նույն Լևոն Զուրաբյանը ընդամենը մեկ տարի առաջ: 2013թ. սեպտեմբերի 6-ին, Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ՄՄ մտնելու հայտնի հայտարարությունից ընդամենը երեք օր անց, իր մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությանը, որով նա ողջյունել էր Սերժ Սարգսյանի Հայաստանի ՄՄ և ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը ասել էր. «Այսօր եթե ինչ-որ մեկը կատեգորիկ ձևով ասում է, որ այս պայմանագիրը, համաձայնագիրը ճիշտ է` ինձ համար արդեն կասկածելի է, որովհետև նշանակում է, որ այդ մարդը ղեկավարվում է ոչ թե վերլուծությամբ, ոչ թե ծանոթացել է այդ համաձայնագրի տեքստի հետ, ոչ թե հաշվարկել է դրանից բխող քաղաքական հետևանքները, այլ ինքը ունի ցուցում, ունի կանխակալ ինչ-որ ուղղվածություն և պատկերացում`այդ համաձայնագրի մասին…»:
2010 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կհանվեն կիրառությունից, իսկ այդ դրոշմանիշներով ապրանքների իրացումը կարգելվի:
Դրամի արժեզրկման ներկայիս պրոցեսը ոչ մի լավ բան չի խոստանում։ Պարզապես ԿԲ-ն, կառավարությունը և մյուսները փորձում են այս ամենի մեջ դրական երանգներ գտնել:
Վազգեն Խաչիկյանն ասել է, որ մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության մեջ նշել է, թե բազմաթիվ խեղճ թոշակառուներ կատարված յուրացումների արդյունքում չեն ստացել իրենց թոշակները:
Փոքր տնտեսվարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2016թ. հունվարի 1-ը
Նախաքննությամբ պարզվել է, որ 02.12.2014թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանի և դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ.Սարիբեկյանի միջև։ Հ.Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ.Անանյանը:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 4-ին, ժամը 00.10-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռուբեն Հ.-ն:
Վրաստանում ներքին քաղաքական թեմայով հրապարակումներում թշնամական լեզուն ամենաշատն է կիրառվում: Ըստ Բ. Նավասարդյանի՝ այնտեղ բավականին շատ խմորումներ կան, որն արտահայտվում է լրատվամիջոցներում՝ թշնամության լեզվի օգտագործմամբ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց լավ առաջարկներ ներկայացնել և միասին աշխատել: Ըստ նրա՝ որևէ արդյունքի հասնելու համար հարկավոր է ժամանակ, իսկ քարտ-բլանշ հիմա էլ ունի և ոչ մի տեղ չկա, որտեղ իր ձեռքերը կապված են:
Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Արդեն իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առիթ եմ ունեցել նշելու, որ թե՛ ձեր կողմից հաստատված կառավարության ծրագիրը, թե՛ պետական […]
Դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: