ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Նախնական տվյալներով՝ հանրապետականներին հաջողվել է ստանալ Վերին պալատի 100 տեղերից 52-55-ը, իսկ դեմոկրատների ցուցանիշը կազմել է մոտ 46 տեղ:
Իրակլի Գարիբաշվիլին երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օբաման պաշտոնական բանակցություններ չի պլանավորել Պուտինի հետ:
Մենք պլանավորել էինք «Վրացական երազանք» դաշինքի կազմում աշխատել նաև 2016 թվականից (խորհրդարանական հերթական ընտրություններից) հետո:
Երեւան քաղաքի դատախազին հասցեագրված Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ:
Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին նույնպես հրաժարական է ներկայացրել: «Մոտենում է դիկտատուրան, ժողովրդավարությունը վտանգի տակ է»,-հայտարարել է նա «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները` քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 3 ուղևորների, իսկ դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ պատշաճ չափի շրջազգեստներին: Ընդգծեք ձեր առավելությունները և գրագետ ձևով թաքցրեք թերությունները: Ամենահաջող երկարությունը ծնկից վերև չափն է: Մի հագեք երկար, տոնական կամ օֆիսային, չափազանց խիստ զգեստներ: Ամեն ինչ պետք է լինի պարզ և թեթև: Համադրեք կիսաշրջազգեստներն ու վերնաշապիկները՝ ստեղծելով ռոմանտիկ կերպար: Պետք չէ վերցնել չափազանց մեծ պայուսակներ:
Մարդկանց շարքերում էլ ավելի շատ պատճեններ են, քան օրիգինալներ: Այն ամենը, ինչ դու կարող ես պատկերացնել, ռեալ է: Հիանալի սկզբից ավելի վատ բան չկա:
Սահմանադրական բարեփոխումներ և Հայաստանի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Ահա այն երկու գլխավոր հարցերը, որոնք քաղաքական օրակարգում են: Եվ մեկ էլ՝ իշխանափոխությունը, որն իրականացնելու խնդիրն իր առջև է դրել ոչ իշխանական եռյակը:
Ձմռանը դեմքի մաշկը սթրեսի է ենթարկվում. սկզբում տան ջերմությունը, այնուհետև ձմեռայի ցուրտ օդը դրսում: Նկատի ունեցեք, որ չի կարելի լվացվել կամ խոնավեցնող կրեմներ օգտագործել տանից դուր գալուց առաջ. քամու ազդեցությամբ ջուրը գոլորշիանում է մաշկի վրայից, և այն ավելի է չորանում: Իսկ եթե մաշկն առանց այդ էլ չոր է, ապա դա կհանգեցնի մաշկի կարկրության և թեփոտության: Դրա համար անհրաժեշտ է լվացվել կամ խոնավեցնող կրեմներ օգտագործել տանից դուրս գալուց 1,5-2 ժամ առաջ:
«Եվրամիություն կամ Եվրասիական միություն գնալը ռազմավարություն չէ։ Դա պարզապես միջոց է` ճանապարհ` ձեր ռազմավարական նպատակին հասնելու համար։ Ունեք նպատակ և ցանկանում եք ձեր նպատակին հասնել` ԵՄ-ի միջոցով, ԵՏՄ-ի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով… »,- ասում է Յիգալ Էրլիխը։
Այս պահին ձյուն է տեղում Սյունիքի մարզում և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Արագածոտնի մարզի Արագած, Լոռու մարզի Մարգահովիտ և Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում առկա է մերկասառույց:
Սարդոստայնը երկու ապակու մեջտեղում է, հերմետիկ փակված: Այսօրվա իմ ուսումնասիրություններով դա երկար կյանք ունի: Մեկ-մեկ լինում է, չէ՞, որ երկար ժամանակ չես մտնում նկուղ, հետո մտնում ու տեսնում ես, որ սարդոստայնը կա, ընդամենը փոշի կարող է նստած լինել վրան, որի ծանրությունից գուցե այն պոկվի: Բայց այս պարագայում, եթե դա էլ չկա, եթե հերմետիկ փակված է, իսկ սարդի թելն էլ նույն մետաքսն է, օդի, ջրի հետ շփում չկա, ու ոչինչ չի լինի:
Խաղամոլության սարդոստայնում. սթափության կոչ մոլեխաղերի սիրահարներին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
«Տեր-Պետրոսյանն այս դեպքում խաղացող չի: Եթե «հեղափոխության» ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանը պիտի ասի «Բարգավաճ Հայաստանը», ֆինանսական ամբողջ բեռն իր վրա պիտի վերցնի «Բարգավաճ Հայաստանը», Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞վ է»,- ասում է Ա. Կարապետյանը:
Ինքնահոս կերպով մայր ջրագծից ջուրը մի կերպ բարձրանում է 4-րդ հարկ, իսկ 9 հարկանի շենքի մյուս հարկերում բնակվողներն ի վիճակի չեն ամեն օր ձեռքով ջուր կրել,-դժգոհում են բարձրահարկ շենքի վերին հարկի բնակիչները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ին:
2014թ. մայիսի 5-ին «Ավան հոգեբուժական կենտրոնում» մահացել էր 33-ամյա Էդգար Շաթիրյանը: Նրա հարազատները բաց նամակով դիմել էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ինչպես նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. հարազատներն Առողջապահության նախարարությանը խնդրել էին այն դիտարկել որպես մի քանի բուժաշխատողների նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու մասին հաղորդում, իսկ Դատախազությանը՝ որպես «անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում»:
Մարտունու ծայրամասային փողոցների անմխիթար վիճակից բնակիչները տարիներ շարունակ դժգոհում էին, սակայն հարցն այդպես էլ մնում էր, փոխարենը կենտրոնական փողոցներն են մի քանի անգամ բարեկարգվել, ինչը նույնպես դժգոհության առարկա էր մյուս փողոցի բնակիչների համար։
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Հովտաշատ գյուղից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գասպար Ս.-ին:
Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժիչ նպատակներով։ Կիտրոնենու ճյուղերը և տերևները պարունակում են եթերային յուղ։ Տերևները հարուստ են C վիտամինով` մինչև 880 մգ` 100 գ հումքի մեջ։ Պտուղը պարունակում է ֆլավոններ, գլիկոզիդներ, պեկտինային նյութեր, կումարին, եթերային յուղ, մինչև 90 մգ C վիտամին, ռուտին, 4-6% օրգանական թթուներ, 2-4 % շաքարներ։
Համաձայն քաղաքաշինության նախարարության տեղեկատվության, հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված և կառուցված շենքերն ու շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալի աճել է սեյսմիկ ռիսկը:
Վերջերս տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ իր լուսանկարչական ապարատը 1 օրով, 8.000 դրամի դիմաց, տրամադրել է 1990 թ. ծնված Հայկ Ս.-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դիրորքորշում ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող եռաստիճան դատական համակարգից երկաստիճանի անցնելու վերաբերյալ, ասաց, թե նման փոփոխության անհրաժեշտություն ինքը չի տեսնում:
Մալաթիայում կատարված սպանության մանրամասները: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի գլխավորած պատվիրակությանը:
Պատգամավորների զգալի մասն ունեն երեխաներ, թոռներ և բարեկամներ. նրանք հասկանում են, որ այդ երեխաները բացառիկ տաղանդով օժտված չեն, և նրանց բանակից ազատելու ամենաօրինական ճանապարհը պետպատվերով բուհ ընդունելն է: Ինչպե՞ս կարող են նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են և պատրաստվում են նստած մնալ դեռ երկար ժամանակ: