Բաժիններ՝

Նորքի հեռուստաաշտարակի մոտ Volkswagen-ը վթարից հետո 10 մետրից ավելի հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 29 UL 356 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի հեռուստաաշտարակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10մ ապառաժ քարերի վրայով հայտնվել ձորում:

Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները` քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 3 ուղևորների, իսկ դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս