Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարարը նույնպես հրաժարական է տվել
Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին նույնպես հրաժարական է ներկայացրել: «Մոտենում է դիկտատուրան, ժողովրդավարությունը վտանգի տակ է»,-հայտարարել է նա «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռանալու մասին: «Ես որոշում եմ կայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Իրակլի Ալասանիային` իրականացվող հետաքննությանը չխանգարելու համար», – հայտարարել է Գարիբաշվիլին: Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը պաշտպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր է հարուցել:
Իր հերթին Ալասանիան հայտարարել է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է սկսվել: