
Վրաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվելու Մինդիա Ջանելիձեն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու որոշմամբ՝ երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակվելու Մինդիա Ջանելիձեն:
Ջանելիձեն սրանից առաջ զբաղեցնում էր կառավարական Պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը հանդիսանում է նախագահական Ազգային անվտանգության խորհրդի այլընտրանքը:
Իրակլի Գարիբաշվիլին երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին՝ ընդգծելով, որ նման որոշում է կայացրել, որպեսզի թույլ չտա պաշտպանության նախարարության սեփականաշնորհում և որ խոչընդոտներ չհարուցվեն հետաքննության աշխատանքում:
Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը միանգամից երեք քրեական գործ էր հարուցել պաշտպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ (խոշոր միջոցների վատնում, զինծառայողներին թունավորել): Ալասանիան կարծում է, որ նպատակամղված հարձակում է իրականացվում ՊՆ-ի դեմ: