Բաժիններ՝

Հանրապետականները միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենց վերահսկողությունն են հաստատել ԱՄՆ սենատում

Fox News-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունը միջանկյալ ընտրությունների արդյունքներով վերջին 8 տարում առաջին անգամ ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի նկատմամբ վերահսկողությունը:

Նախնական տվյալներով՝ հանրապետականներին հաջողվել է ստանալ Վերին պալատի 100 տեղերից 52-55-ը, իսկ դեմոկրատների ցուցանիշը կազմել է մոտ 46 տեղ: Ավելի վաղ հանրապետականներին պատկանում էր Սենատի 100 մանդատներից 45-ը, իսկ դեմոկրատներին՝ 53-ը:

Հանարապետականները Սենատի վրա կարողացել են վերահսկողություն հաստատել նրա շնորհիվ, որ նրանք Սենատում դեմոկրատներից խլել են Արևմտյան Վիրգինիա, Հարավային Դակոթա, Մոնթանա, Արկանզաս, Կոլորադո, Այովա, Հյուսիսային Կարոլինա նահանգները, ինչպես նաև հաղթանակ են տարել առանցքային այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կանզասն ու Քենթուքին:

Դեռ հայտնի չէ Վիրգինիա նահանգի ընտրությունների արդյունքները, սակայն դեռ մեծ է այնտեղ հանրապետականների հաղթելու հավանականությունը: Բացի այդ, հանրապետականները կարող են հաղթել նաև Ալյասկայում ու Լուիզիանայում:

Ներկայիս միջանկյալ ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվում են 4 տարին մեկ անգամ, ամբողջովին վերընտրվելու է Ներկայացուցիչների պալատն ու 100 սենատորներից 36-ը: Բացի այդ, ընտրվել են 50 նահանգներից 36-ի նահանգապետեր, բազմաթիվ քաղաքների քաղաքապետեր ու տեղական օրենսդիր ժողովների անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս