Բաժիններ՝

Ալասանիան ապագա չի տեսնում «Վրացական երազանք» դաշինքի կազմում իր կուսակցության համար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ չի տեսնում իշխող «Վրացական երազանք» դաշինքում իր կուսակցության ապագան.

«Մենք պլանավորել էինք «Վրացական երազանք» դաշինքի կազմում աշխատել նաև 2016 թվականից (խորհրդարանական հերթական ընտրություններից) հետո, սակայն ներկայումս ես չեմ տեսնում որևէ հեռանկար: Կուսակցությունը վերջնական որոշում կընդունի դաշինքի քաղխորհրդի նիստից հետո: Ես մշտապես պաշտպանել եմ դաշինքի միասնությունը, և ցայսօր ես ու իմ թիմը շատ բաներ ենք հանդուրժել ու լռել»:

Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ երեկ պաշտոնանկ արված Իրակլի Ալասանին հայտարարել է, որ նոր փուլ է սկսվում իր «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցության աշխատանքի համար: Ալասանիան հայտարարել է, որ Իրակլի Գարիբաշվիլու հայտարարությունից հետո նրանում տեսել է ոչ թե վարչապետի, այլ՝ դատախազի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս