Խոսելով դատարանի վճռի մասին՝ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ իր վճռում դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչու են Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները փողոց դուրս եկել. «Իրենք այս ամենը դիտել են միայն քրեական հանցագործության լույսի ներքո՝ փաստորեն փորձելով դա քողարկել դրա տակ: Մինչդեռ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները փորձում էին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, այսինքն՝ բարձրացել իրենց ձայնը, օգտվել երթ անցկացնելու իրենց իրավունքից»:
Նոյեմբերի 28-ին Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:
Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում Գործադիրի հավանությանն է արժանացել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:
Տարվա սկզբի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 167,6 միլիոն դոլարով, իսկ ներքին պարտքը ավելացել է 43,9 միլիոն դոլարով։
71-ամյա կինը ապրում է թոշակով, 40 հազար դրամը, ասում է, ոչ միայն իրեն է բավականացնում, այլ նաեւ երեք թոռներին, որոնցից երկուսը որբ են, իսկ երրորդը՝ հոգեկան խնդիրներ ունեցող որդու զավակն է եւ դարձյալ իր խնամքին է:
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ առայժմ ենթահանձնաժողովի կազմը ձևավորված չէ
«Ինձ ասել են՝ գոնե 3 ամիսը մեկ էրեխեքին բեր ստուգման, բայց ես չեմ կարում: Երևանում էլ մնալու տեղ չունեմ, հարզատ չունեմ, – ասում է Ռիտան, – էն ա` ես տանում եմ էն մոմենտին, արդեն որ ձեռիցս էրեխան գնում ա: Էդ պահին սկոռի կամ ավտո եմ բռնում, տանում: 20 հազար տալիս եմ տանում են, նույն գնով էլ բերում եմ: Շուտ-շուտ պետք ա տանեմ, բայց ես շուտ-շուտ չեմ կարում»:
Դեռեւս 2009թ-ին թվականին Վանաձորի քաղաքապետարանի ու «Կառավար-Դան» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ստանձնել էր Քիմիագործների այգու մի հատվածի վարձակալությունը:
«Խոշորացումը պիտի Սահմանադրությամբ, հանրաքվեով լինի, բայց էսօր մի հարևանը հարևանի հետ լեզու չի ճարում, դա ի՞նչ պիտի լինի:
Կոռուպցիա-այլասերում-քայքայում-կաշառում:
2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում նվազել են համապատասխանաբար 3.3% և 1.3%-ով:
Լոռու մարզպետարանը Ֆրանսիայի հանրապետության Պակա շրջանի հետ իրականացնում է տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագիր:
Հին հավատալիքների համաձայն, մարդիկ փշաբույսերն օգտագործում էին որպես հուռութ` «չար աչքից» զերծ պահելու տունը (հակապես աստղափուշը, որը շատերը փակցնում էին տան օճորքին և հավատում, որ այն տիրոջը կպահպանի շառից, փորձանքից և այլն)։ Բայց ես գերադասում եմ այդ նպատակների համար բնակարանում աճեցնել թարմ բույսեր։ Օրինակ, կակտուսը կլանում է էլեկտրամագնիսական ճառագայթները։ Ի տարբերություն այլ բույսերի, այն գիշերով «սպառում» է ածխաթթու գազ` հարստացնելով տան օդը թթվածնով։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցից բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը նոյեմբերի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Շիրակի մարզի որոշ գյուղերում մշակութային կյանքի զարգացման համար բավարար պայմաններ չկան: Այս համայնքներն արդեն 20 տարուց ավել չունեն մշակույթի տներ
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշ անդամներ չափազանց վիրավորված էին այն փաստից, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հարցով գլխադասային էր ճանաչել Տնտեսական հարցերի հանձնաժողովին:
Չեխիայում գործող ինստիտուտի հիմնադիր Գուստավ Կասանիսկին ներկայացրեց մի շարք երկրներում օգտագործվող մեթոդը, որը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս վերականգնել վթարի մեխանիզմը, որոշել բախված ավտոմեքենաների արագությունը, որոշել, թե բախումից հետո ինչ ուղղությամբ և որքան են շարժվել ավտոմեքենաները, ավտոմքենաների՝ գլխիվայր շրջվելու դեպքում որոշել՝ ով է եղել մեքենայի ղեկին: Նա նշեց նաև, որ արդեն որոշ մեքենաների մեջ տեղադրված CDR համակարգը, որն արձանագրում է վթարին նախորդող պահին և դրանից հետո որոշակի տվյալներ, հնարավորություն կտա ամբողջությամբ վերականգնել վթարի մեխանիզմը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Կալինինո, Պրիվոլնի, Կուրթան. հենց Ստեփանավանում չես կարա ասես՝ որ օրը, որ երթուղին ծանրաբեռնված կըլնի, մի օր շատ, մի օր քիչ, մի օր ընդհանրապես դատարկ, չես կարա ասես, թե ոնց կլինի, ժողովրդի գնալ-գալուց ա կախված»:
«Յուրաքանչյուր հայ, ով գիտի հայ ժողովրդի պատմությունը, քաջատեղյակ է այն աշխարհաքաղաքական դիրքին, որտեղ մենք ապրում ենք՝ կերազի, որ մեկ օր շուտ կայանա Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀԿԿ 39-րդ համագումարը: Ըստ նրա՝ հայերը եղել են, կան և հավերժ պետք է […]
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 40 օրական Նարինեն մահացել է թոքաբորբից, ինչն էլ առաջացել է ցրտից եւ տան վատ պայմաններից:
Արմավիրի մարզի Արեւշատ գյուղում նոյեմբերի 27-ին ինքնասպանություն գործած տղամարդը երեք երեխա ուներ, փոքրը՝ 5,5 տարեկան էր, մեծը՝ 5-րդ դասարան:
Այս պահի դրությամբ առկա է 64 հիվանդ, որից 46-ը հոսպիտալացված են Նաիրիի բժշկական կենտրոն, 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Տ. Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը գոյություն ունի արենայում, ձգտում է գալ իշխանության: ՀԿԿ-ն, ըսը նր՝ հանձնել է իշխանությունը, և հիմա անհրաժեշտ է, որպեսզի վերադարձնի այն. «Դրա համար կա 2 ուղղի՝ քաղաքակիրթ եղանակով և հեղափոխությամբ: Այսօր մենք հեղափոխության կոչ չենք անում մեր ժողովրդին, և դրա կարիքը չկա, և եթե ուզենք էլ, չենք կարող այսօր հեղափոխություն անենք: Ուրեմն՝ պետք է քաղաքակիրթ ճանապարհով գանք իշխանության, իսկ դրա համար հանրապետությունում չկա պարարտ նյութ: Տեսաք, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում Ազգային ժողովի, նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»:
BNP Paribas բանկի փորձագետների կարծիքով՝ նավթի մեծ ծավալներ արդյունահանող որոշ երկրներ լուրջ խնդիրներ կունենան։
Սյուզան Ստյուարտի կարծիքով՝ ՌԴ փլուզումը շատ բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար, սակայն Ռուսաստանի այսօրվա պահվածքը հանդուրժելը նույնպես կարող է հանգեցնել ավելի մեծ ագրեսիայի, ինչը նույնպես բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի և Ռուսաստանի հարևանների համար:
Փնտրվում է հանցագործության երրորդ մասնակիցը: