«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյաց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը:
Աշոցք համայնքում մեղուներն են ոչնչանում: Պատճառներն անհայտ ու անբացատրելի են:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Խդր Ք.-ն:
«Բացել գրասենյակներ, կատարել աշխատանք և հանդես գալ որպես այլընտրանք, այդ դեպքում պետք է պարզություն մտնի` այն առումով, թե այլընտրանք` ո՞ր ոլորտում, ինչո՞վ: Այսինքն` իրավական ոլորտում ինչպիսի այլընտրանք, տնտեսական ոլորտում` մոտեցումների առումով՝ ինչպիսի այլընտրանք, արտաքին և ներքին քաղաքական առումներով` ինչպիսի, որովհետև հեշտ է ասելը, բայց, այնուամենայնիվ, դա պետք է լինի ճշգրիտ ուրվագծված համակարգ, որպեսզի մարդիկ էլ պատկերացնեն, մասնագետներն էլ: Ինձ համար, որպես մասնագետի, բավականին բարդ է գնահատել ալտերնատիվը, որովհետև ալտերնատիվի չափանիշներն ինձ համար դժվար ընկալելի են, ես չեմ կարող հաշվարկել ու ասել դա այլընտրա՞նք է, թե՞ ոչ»:
Շիրակի մարզում վթարի ենթարկված երթուղային «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պատկանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը։
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.01 %-ով կամ 0.05 դրամով։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը: -Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան Եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ Եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը և շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն […]
Ախթալայի մանկապարտեզում, ըստ սահմանված կարգի, երեխաների սննդակարգը փակցված է պատին՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ցանկում այն բոլոր մթերնքներն են, որոնք Առողջապահության նախարարության կողմից թույլատրելի են համարվում երեխաների համար:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը:
Այսօր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` հրամանով աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Հեռացման փաստաթղթում բացակայում են լուրջ հիմնավորումները: Լ. Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին փորձում է աշխատանքից հեռացնել վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնի վրա: Հրաչ Համբարձումյանը 168.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշում է, որ կեղծ հիմնավորում բերելով աշխատանքի չներկայանալը իրենից ոչ բժշկական թուղթ են պահանջել և ոչ էլ հաշվի են առել, որ նա այս տարի չի օգտվել օրենքով հասանելի արձակուրդից:
Ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղեւոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանորւթյան:
Օրերս Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Ե.-ն:
Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։
Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ ընդդիմություն հասկացությունը ձևախեղվել ու արժեզրկվել է: Նաև այն պատճառով, որ պետության համար ճակատագրական փուլերում եղել են քաղաքական ուժեր, որոնք, հանդես գալով ընդդիմության դիրքերից, իրականում ծառայել են իշխանությանը՝ հուսախաբ անելով քաղաքացիներին: Այս երևույթի ամենացայտուն խորհրդանիշը «Օրինաց Երկիր» կուսակցությունն է, որը տարբեր փուլերում հանդես գալով որպես ընդդիմություն, վերջին պահին կանգնել է իշխանության կողքին: Այս տարվա գարնանից սակայն «Օրինաց Երկիրը» դուրս է եկել իշխող կոալիցիայից և իրեն հերթական անգամ հռչակել է ընդդիմություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Մեր համագործակցության շրջանակում արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Microsoft ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է մեր երկրում այս ոլորտում նոր գաղափարների ներդրումը և սկսնակ ընկերությունների ձևավորումը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ համատեղ կարևոր նախաձեռնություններից է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը: Հաշվի առնելով Microsoft-ի հետ փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ:
Լինում է այնպես, որ խանութում 3 օր ձու չի լինում: Մենք վաճառում ենք տեղական ձու, հատով՝ 85 դրամ, իսկ տուփով արժե 900 դրամ: Սրանք մեր գներն են, սակայն կան խանութներ, որտեղ 1 ձուն արժե նույնիսկ 90 դրամ:
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ.
Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և վիրավորներ:
Հայրենիքը… ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:
«Մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն»:
Այսօր համացանցում տեղեկատվություն է հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնում Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, կատարված փոփոխության առնչությամբ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Գյուլին ուղղած այդ հարցից հետո Ալթընդիշի կյանքն ու կարիերան տակնուվրա եղան, այդօրինակ հարցը ճակատագրական եղավ նրա համար: Ալթընդիշը թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին պատմել է իր գլխով անցածը: Այդ օրվանից հետո նա շարունակ սպառնալիքներ պարոնակոց նամակներ է ստացել անհայտ անձանցից: Հետո Հարվարդի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նամակ է ուղարկվել այն մասին, թե իբր Ալթընդիշը կապեր ունի ապօրինի կազմակերպությունների, ինչի հետևանքով երիտասարդ թուրք գիտնականը կորցրել է աշխատանքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:
Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Կլիմկինը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին աջակցելու համար: