
Վթարավտանգ շինությունները՝ պատուհաս գյումրեցու գլխին

tsayg.am-ը գրում է. Համաձայն քաղաքաշինության նախարարության տեղեկատվության, հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված և կառուցված շենքերն ու շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալի աճել է սեյսմիկ ռիսկը: Գերակա խնդրի լուծմամբ ակնկալվում է ունենալ շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազա:
Նախատեսվում է համակարգչային ծրագիր մուտքագրել առնվազն 2000 շենքի տեխնիկական տվյալ, այդ թվում նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց ու չշահագործվող շենքերն ու շինությունները, առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին: Այս ցանկում Գյումրին չկա: Որևէ վթարային կառույցի ուժեղացում-ամրացում այստեղ դեռևս չի նախատեսվում: