Ինչպե՞ս խնամել մաշկը ցուրտ եղանակին
Մաշկի ճիշտ խնամքն անհրաժեշտ է տարվա ցանկացած եղանակին, բայց հատկապես ձմռանն այն առավել կարևոր է դառնում. չէ՞ որ ձմռանը մաշկը դառնում է ավելի զգայուն ձյան, քամու, ցրտի, չոր եղանակի և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Մաշկը խնամել հնարավոր է թե՛ տան պայմաններում և թե՛ մասնագիտացված տարբեր սրահներում: Կարևորն այն է, որ պահպանեք հետևողականությունը և չդադարեցնեք ամենօրյա խնամքը, այլապես արդյունքի չեք հասնի:
Ձմռանը դեմքի մաշկը սթրեսի է ենթարկվում. սկզբում տան ջերմությունը, այնուհետև ձմեռայի ցուրտ օդը դրսում: Նկատի ունեցեք, որ չի կարելի լվացվել կամ խոնավեցնող կրեմներ օգտագործել տանից դուր գալուց առաջ. քամու ազդեցությամբ ջուրը գոլորշիանում է մաշկի վրայից, և այն ավելի է չորանում: Իսկ եթե մաշկն առանց այդ էլ չոր է, ապա դա կհանգեցնի մաշկի կարկրության և թեփոտության: Դրա համար անհրաժեշտ է լվացվել կամ խոնավեցնող կրեմներ օգտագործել տանից դուրս գալուց 1,5-2 ժամ առաջ:
Նույն բանը տեղի է ունենում նաև շուրթերի հետ. դրանք կորցնում են իրենց էլաստիկությունը և փայլը, մաշկը չորանում է և ճաքճքում: Խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել շուրթերի բալզամ, իսկ գիշերը հատուկ նյութերով խնամել դրանք: Ցանկալի է, որ այդ նյութերը լինեն յուղալի, բայց ոչ այնքան, որքան մեզ ծանոթ վազելիններն ու պարաֆինը. թեև դրանք լավ են պաշտպանում ցրտից, բայց յուղային հագեցվածության պատճառով փակում են ծակոտիները և թույլ չեն տալիս, որ մաշկը շնչի:
Նախընտրելի է օգտագործել բուսական յուղեր պարունակող միջոցներ, որոնք ունեն վերականգնող հատկություն:
Չմոռանաք նաև, որ արևապաշտպան ակնոց կրելն ավելի անհրաժեշտ է դառնում ձմռանը, քան ամռանը. չէ՞ որ արևն արտացոլվում է ձյան միջոցով:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը