Յուրաքանչյուր երեխա նկարիչ է, դժվարությունը նկարիչ մնալն է՝ դուրս գալով մանկական հասակից. Պաբլո Պիկասոյի լավագույն մտքերը
1. Կարող է նա, ով կարծում է, որ կարող է: Չի կարող նա, ով կարծում է, որ չի կարող: Սա անվիճելի օրենք է:
2. Երբ արվեստաբանները հավաքվում են միասին, նրանք խոսում են ձևի, կառուցվածքի և իմաստի մասին: Երբ նկարիչները հավաքվում են, նրանք խոսում են այն մասին, թե որտեղից կարելի է գտնել էժան նյութեր:
3. Երիտասարդությունը տարիք չունի:
4. Եթե ճշմարտությունը մեկը լիներ, դու չէիր կարողանա հարյուրավոր կտավներ նկարել մեկ թեմայով:
5. Ուրիշները տեսան այն, ինչ եղել է, և հարցրին՝ ինչո՞ւ: Ես տեսել եմ այն, ինչ կարող է լինել, և հարցրի՝ ինչո՞ւ ոչ:
6. Արվեստը ոչ պետքականի բացառումն է:
7. Ես միշտ անում եմ այն, ինչ չեմ կարողանում անել՝ դա սովորելու համար:
8. Վաղվան հետաձգեք միայն այն, ինչ չեք ցանկանում ավարտել մինչև մահը: Գործողությունը հաջողության հիմնական բանալին է:
9. Եթե ցանկանում ես պահպանել թիթեռի թևերի փայլը, դրան ձեռք մի տուր:
10. Ներշնչում գոյություն ունի, բայց այն գալիս է աշխատանքի ժամանակ:
11. Բոլորը փորձում են հասկանալ գեղանկարչությունը: Ինչո՞ւ բոլորը չեն փորձում հասկանալ ծիտիկների երգը:
12. Եթե միայն հնարավոր լիներ հրաժարվել ուղեղից և օգտվել աչքերից:
13. Ես հանգստանում եմ, երբ աշխատում եմ, և հոգնում եմ, երբ ոչինչ չեմ անում կամ հյուրեր եմ ընդունում:
14. Մենք չենք ծերանում, մենք հասունանում ենք:
15. Որոշ նկարիչներ արևը պատկերում են դեղին կետի միջոցով, ոմանք էլ դեղին կետը վերածում են արևի:
16. Ես առարկաները պատկերում եմ այնպես, ինչպես դրանց մասին մտածում եմ և ոչ թե՝ ինչպես տեսնում եմ:
17. Աշխարհն այսօր իմաստ չունի: Այդ դեպքում ինչո՞ւ եմ ես պարտավոր նկարել նկարներ, որոնցում իմաստ կա:
18. Լավ նկարիչները նմանակում են, մեծ նկարիչները՝ գողանում:
19. Սկսնակ նկարչին հասկանում է մի քանի մարդ, հայտնի նկարչին՝ ավելի քիչ:
20. Յուրաքանչյուր երեխա նկարիչ է: Դժվարությունը նկարիչ մնալն է՝ դուրս գալով մանկական հասակից:
21. Մարդկանց շարքերում էլ ավելի շատ պատճեններ են, քան օրիգինալներ:
22. Այն ամենը, ինչ դու կարող ես պատկերացնել, ռեալ է:
23. Հիանալի սկզբից ավելի վատ բան չկա: