Բաժիններ՝

Ինչ հագնել աշնանը՝ ժամադրությունների գնալիս

Ասում են՝ երբ մարդ սիրահարվում է, հոգում գարուն է լինում: Ստացվում է, որ տարվա այլ եղանակին մարդիկ մոռանում են սիրո և ժամադրությունների մասին: Իսկ ինչպե՞ս սիրելիի հետ չդիմավորել լուսաբացն ամռանը, ինչպե՞ս չլինել սահադաշտում ձմռանը և ինչպե՞ս չվայելել տաք կակաո աշնանը: Սիրո համար չկա եղանակ, ժամանակ, այդ իսկ պատճառով գնացեք ժամադրությունների տարվա ցանկացած եղանակի: Իսկ ռուսական spletnik.ru կայքն էլ ներկայացնում է, թե ինչ հագնել տարվա այս եղանակին՝ աշնանը, ժամադրության գնալիս.

Տղամարդիկ, ինչպիսի աշխարհայացք էլ ունենան, նախընտրում են իրենց առջև տեսնել կանացի մեկին: Այդ իսկ պատճառով պետք է հրաժարվել սպորտային կոշիկներից, տաբատներից և ջինսերից:

Մի չափազանցեք դիմահարդարման հարցում. հրաժարվեք ձեր սիրելի կարմիր շրթներկից և ընդգծված աչքերից գոնե առաջին հանդիպմանը: Ձեր զենքերը պետք է լինեն բնական դիմահարդարումը, թեթև ու գեղեցիկ հարդարված մազերը, խնամված ձեռքերը և կոկիկ հագուստը:

10744809_1551084948438282_1478145312_n

Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ պատշաճ չափի շրջազգեստներին: Ընդգծեք ձեր առավելությունները և գրագետ ձևով թաքցրեք թերությունները: Ամենահաջող երկարությունը ծնկից վերև չափն է: Մի հագեք երկար, տոնական կամ օֆիսային, չափազանց խիստ զգեստներ: Ամեն ինչ պետք է լինի պարզ և թեթև:
Համադրեք կիսաշրջազգեստներն ու վերնաշապիկները՝ ստեղծելով ռոմանտիկ կերպար: Պետք չէ վերցնել չափազանց մեծ պայուսակներ: Աշխատեք ամենաանհրաժեշտ իրերը տեղավորել փոքրիկ պայուսակում:

10745054_1551084961771614_1963601315_n

10744755_1551084958438281_1298196465_n

Դե իսկ եղանակային քմահաճույքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ճիշտ վերարկու ընտրել: Տարվա այս եղանակին դիզայներները ժլատ չեն գտնվել և առաջարկել են կանացի բազմազան ոճեր:

topw4

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս