 
                        Ձեռքով ջուր կրելու սովորույթը Բուլվարային թաղամասում դեռ արդիական է
 
                                    tsayg.am-ը գրում է. Բուլվարային թաղամասի 4-րդ շենքի բնակիչներն արդեն մեկ շաբաթ է՝ զրկված են խմելու ջրից: Ինքնահոս կերպով մայր ջրագծից ջուրը մի կերպ բարձրանում է 4-րդ հարկ, իսկ 9 հարկանի շենքի մյուս հարկերում բնակվողներն ի վիճակի չեն ամեն օր ձեռքով ջուր կրել,-դժգոհում են բարձրահարկ շենքի վերին հարկի բնակիչները: Վերջիններս խնդրի առնչությամբ դիմել են համապատասխան ատյաններին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        