Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Ես նաև Իրանին կոչ եմ անում շարունակել մեր համագործակցության շրջանակներում առաջարկել գործնական նոր միջոցներ:
Քաղաքացիություն չունեցող անձինք գոյություն չունեն իրավաբանորեն:
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
ՍԱևԶԲ-ը ցուցաբերում է բավական ճկունություն՝ ֆինանսավորելով տնտեսության այնպիսի կարևոր ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բնակարանային ֆինանսավորումը, ՓՄՁ վարկավորումը:
Սրանից առաջ այդ մասին բարձրաձայնել էր ամերիկյան The New York Times թերթը:
Խոսքը գնում է 2013 թվականի զորամասերում զինծառայողներին թունավորելու մեջ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին:
Սարկոզիի կարծիքով՝ Ֆրանսիայի ներկայիս նախագահն այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո պարտությունը պարտության հետևից է կրում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ցուցմունք տվեց մեղադրվող բժիշկ Զարինե Այվազյանը: Նա նշեց, որ մեղադրանքում կան որոշ ձևակերպումներ, որոնք իր համար պարզ, հասկանալի չեն:
Ես լավ եմ ճանաչում նրան:
Վերջինս «Thank you, հայրիկ» ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես դերակատար, այլև պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէր լինել թե էկրանին, թե էկրանից այն կողմ, Միքայել Պողոսյանը պատասխանում է. «Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:
Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։
«Ես կառանձնացնեի Գագիկ Ծառուկյանին, որովհետև այս տխուր երկրում (իշխանությունը տխրեցնում է բոլորին), որտեղ բոլորը մտածում են սեփական հարստացման մասին, գոնե կիսվողներ կան, որոնցից մեկը Գագիկ Ծառուկյանն է,որն ունակ է կիսվելու»
«Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ հոկտեմբերի 23-ին, 28-ին, 30-ին և 31-ին. անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Նա զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն ու Մոսկվան շարժվում են դեպի ռազմավարական շրջադարձային կետ:
Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ խոսքը ոչ թե կուսակցության ծրագրային դրույթը փոխելու, այլ եվրոպացի գործընկերների պահվածքի՝ գործող իշխանությանը սատարելու մասին է:
Դա կարող է տեղի ունենալ Արևմուտքի հետ առավել լայն միջուկային գործարքի ստորագրման դեպքում:
«Հանրահավաքներ են անում, որ տեղը թափուր չմնա, վախենում են, որ մի հատ Շանթի պես խելառ ի հայտ կգա (բայց արդար) ու ժողովուրդը իր հետևից կգնա»
«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի համար կարևոր է անվտանգության մի քանի բաղադրիչ, և աշխարհաքաղաքական և տնտեսական միություններին անդամագրվելը պետք է պայմանավորված լինի անվտանգության բաղադրիչները հաշվի առնելով: Անվտանգության բաղադրիչներից կարևորագույններն են` սահմանների պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը, Հայաստանի մեկուսացվածության հաղթահարումը և ԼՂՀ անվտանգության ապահովումը: Այս չորս գործոններն են, որ ապահովում են Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը»,- ասում է Ստեփան Մարգարյանը:
Ավելի ուշ նա ներողություն է խնդրել դրա համար՝ ընդգծելով, որ քաջատեղյակ է, որ Ավստրիայում չկա կենգուրու:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:
«Իշխանությունները եթե գնացող լինեին, կգնային։ Գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք, սահմանադրական բարեփոխումները լրացուցիչ հնարավորություն են իշխանությունների և իրենց չակերատավոր ընդդիմության մանյովրի համար»