Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը:
Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին՝ ձեռնպահ մնալ շփման գծում լարվածության սրման քայլերից: Տարածաշրջանը չի կարող թույլ տալ բռնության եւս մեկ փուլ, ինչին մենք ականատես դարձանք այս ամռանը:
Երևան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարևանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Դ.-ին հարվածել և վնասվածքներ են պատճառել նաև 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և 1956 թ. ծնված Ներսես Ն.-ն:
Վրացական իշխող կոալիցիայում պառակտում տեղի ունեցավ և Վրաստանի Ազատ դեմոկրատները փաստացի մնացին լուսանցքում՝ ունենալով բավական կարևոր դիրքեր պետական ապարատում: Այս տեսակետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Վրաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Ընդհանրապես Ադրբեջանի քաղաքականությունն ամեն ինչ անում է, որ իրավիճակը գնալով բարդանա, եւ ոչ միայն այս միջադեպով, նման քայլերի դիմելը՝ մոլագար քայլերի, սա եւս մեկ անգամ ապացուցում է, ով է մեր դիմացինը»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Հայկական դրամը դանդաղ, բայց կայուն կերպով շարունակում է արժեզրկվել։ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.10 դրամ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Մելսիկ Չ.-ն, որը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 22.00-ին ներկայացել և խոստովանական բացատրություն է տվել:
Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի ոչնչացումն այս սառեցված հակամարտության սրման լուրջ ռիսկ է պարունակում, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ։
Ըստ՝ Գ.Իսագուլյանի՝ մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ ամեն ինչ հասկանալի է. «Մեծն էլ ասում է՝ «այ ցավդ տանեմ, չինովնիկը իմ գրպանից լևի փող է տանում»: Ինքը պարտավոր է մաքսայինին տալ, հարկայինին տալ… Այն մարդն ասում է՝ «եթե ես դրանից հետո էլ ամբողջ ներկրած ապրանքս ցույց տամ, ես ոչ մի շահ չեմ ունենա»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արդեն հնգամյա պատմություն ունի: Այսպիսով, այս մրցանակաբաշխությունն արդեն կարելի է համարել հոբելյանական:
Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, որը հոկտեմբերի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորվել էր, այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության ներքո եւ բուժում է ստանում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 5-ի որոշումով գրանցվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ալաշկերտ» մասնաճյուղը:
«Վանաձոր» ՔԿՀ-ի թիվ 3 պատժախցում պահվող, կալանավորված անձ Ա.Թամարյանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, և նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, կյանքին վերջ տալու նպատակով սավանի և ծածկոցի կտրած կտորներով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, որը կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Ըստ մասնագետի՝ հայաստանյան ուղղաթիռի վրա հարձակումը ադրբեջանցիների կողմից երևի թե պետք է դիտարկել մի շարք այլ նման դեպքերի հետ։ «Օրինակ, Ռամիլ Սաֆարովի տոնական ազատումը, հայ պատանդների Մանվել Սարիբեկյանի եւ Կարեն Պետրոսյանի գերության մեջ սպանությունները եւ այլ նման սադրանքները։ Ամեն անգամ, երբ երկրի ներսում իրավիճակը սրում է, կամ գլուխ են բարձրացնում Ալիևներին մրցակից կլանները, Իլհամը գնում է նման քայլերի, որպեսզի ներքաղաքական դաշտը հակահայկականության շուրջ միավորի։
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 11-ին, ժամը 12:50-ին, բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարուժան Բ.-ն:
Նոյեմբերի 12-ին Շուկայի վերահսկողության պետական տեսչությունում, տեսչության պետ Լևոն Խալիկյանի ղեկավարությամբ, տեղի ունեցավ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եռամսյակը մեկ կազմակերպվող հերթական հանդիպումը:
Ադրբեջանական զինուժի ժամկետային զինծառայող Իլքին Մուրադովը հայկական ուղղաթիռը խոցելու համար Ադրեբջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից պարգևատրվել է III աստիճանի մեդալով
«Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994թ. մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում»,- ասել է նա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
«Եթե էդ մարդը էթումա քաղաքականության մեջ ու իրեն չի ներկայացնում որպես քաղաքական գործիչ, այլ ազատամարտիկ, ապա նա էլ ազատամարտիկ չի: Էն ազատամարտիկը, որ մտավ քաղաքականության մեջ, պետքա քաղաքականության լեզվով խոսի: Իսկ ազատամարտիկն էն մարդնա, ով սահմանա պաշտպանում, զենքա վերցնում և ընտանիք ու հայրենիք ա պաշտպանում: Բայց եթե նա գնումա ինչ-որ մի քաղաքական գործչի կողա կանգնում, ապա նրան ազատամարտիկ ասելու իրավունք չկա»:
Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք են՝ 1962 թ. ծնված Քյարամ Մ.-ն և 1981 թ. ծնված Հակոբ Հ.-ն, որոնք տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության բաժին:
Հալեպի հարցին պետք է մոտենալ նույն զգայունությամբ, ինչպես որ Քոբանիի պարագայում է:
ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
Վովա Վարդանովը՝ խոսելով այսօր ադրբեջանական ուժերի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի մասին, հայկական ռադիոյի եթերում հայտարարել է, թե պետք է ոչ թե պատերազմ սկսել, այլ պատժիչ գործողություններ անել. «Ամեն ակցիայի վրա ոչ թե մարդկային կորուստներ պետք է լինեն, այլ՝ տարածքների, որովհետև իրենք կռոլիկի նման բազմանում են, պիտի տարածքներ կորցնեն, որ մղկտան»:
Այն գլխավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի տարեկան եկամուտը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:
Երևանում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես չի անցկացվելու։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։