ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 28-ի կարգադրությամբ գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ:
«Այդ գործողությունը բացառիկ էր նախ և առաջ իր գաղտնիությամբ: Գործողությունը տևել է 10 օր` ծրագրելու և նախապատրաստական աշխատանքներով հանդերձ: Գործողությունը բացառիկ էր նաև իր բարդությամբ: Հայկական ուղղաթիռի անկման վայրը ավելի մոտ էր ադրբեջանական դիրքին: Տարածքը ականապատված էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից: Ադրբեջանցիները հնարավոր ամեն բան արել էին գործողությունը խափանելու համար, և հակազդեցությունը շատ մեծ էր: Գործողությունը կատարվեց եղանակային շատ վատ պայմաններում, երբ նույնիսկ տեսանելիության սարքերը չէին աշխատում»:
2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավարում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:
. Աշխատատեղերի բացակայությունը գյուղական շատ համայնքներում ամուսնությունների թվի նվազման պատճառ է դարձել:
Համենայնդեպս, հագուստի, կոշկեղենի, տնտեսական ապրանքների վաճառքով հայտնի Ֆիրդուսի շուկայում Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում որևէ վաճառող թանկացումների մասին չնշեց:
Նոյեմբերի 27-ին, ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ Հարությունյանը:
Դիլիջանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանի վկայությամբ՝ այդ ԲԿ-ի լուծարման գործընթացը, որ սկսվել է հոկտեմբերին, շարունակվում է:
Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը՝ 819339 մարդ, Հայաստանում տեղավորվել է բարեկամների/հարազատների տանը կամ վարձով տրվող բնակարաններում։
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Նախարար Աշոտյանը հիշատակեց նաև Հայոց Ցեղասպանության մասին ու օգտնվելով առիթից ներկա գտնվող բարձրաստիճան անձանց հրավիրեց 2015թ ին այցելել Հայաստան և մասնակցել Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին: Նախարարը Երևան կվերադառնա նոյեմբերի 29 ին:
«Եթե մարդն ապրում է ցամաք հացով՝ սառը վառարանի մոտ, էլ դրանից ավելի վատ վիճակ պատկերացնել հնարավո՞ր է, իսկ մսի, բանջարեղենի թանկացումը չի էլ կարող ազդել ամենաչքավոր խավի վրա, նրանք այդ ամենից չեն էլ օգտվում: Կանխատեսումներ չեմ կարող անել, թե ինչը կարող է թանկանալ, եւ որ քաղաքական որոշումները ինչ արդյունքի կբերեն. կնպաստի՞ արտագաղթի աճին, թե՞ հնարավորություն կտա կանխելու՝ կյանքը ցույց կտա, բայց դուք հո գիտեք, որ Գյումրին դատարկման շեմին է»:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:
Զգալիորեն նվազել է բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին բնակչությունն իրականացրել է 65.6 միլիարդ դրամի շինարարությունը, որը 21.8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ոստիկանության Տարոնի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արմեն Օ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երեւանի տարբեր հասցեներում 6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։
ոյեմբերի 28-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ադրբեջանական գերությունից վերադարծած Արսեն Խոջոյանի ընտանիքը գտնվում է ֆինանսական վատ վիճակում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերով Վաչե Գաբրելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Առաջին տարին չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները, մասնավոր ներդրողների հետ հանցավոր համագործակցությամբ, քաղաքում իրենց դուր եկած տարածքների բնակիչներին ստիպում են կնքել պայմանագրեր և փոխհատուցման չնչին գումարի դիմաց դուրս գալ բնակարաններից, իսկ դիմադրության հանդիպելու դեպքում գործը հասցնում հարկադրանքի, տեռորի և բռնության։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երեւանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կոլեգիայի նիստի ընթացքում զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումների, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների, հայրենասիրական արժեքների ուղենիշների և նմանաբնույթ այլ հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները նոյեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Վանաձորի Խորենացու փողոցի թիվ 8 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Վահրամ Ա.-ին:
2015 թվականի հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում և միանալով «ԱրմենՏել»-ի ցանցին (Beeline ապրանքանիշ), կարող են կատարել զանգեր 45 դրամ/րոպե սակագնով (ներառյալ
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում։
Այս շաբաթ օրը` նոյեմնբերի 29-ին, ժամը 11:00-ից սկսած «Տարածենք մերը» նախաձեռնությունն իրականացնելու է հերթական ակցիան: Այս անգամ «գրոհում» ենք ծննդատներն ու նվիրում օրորոցայիններով և մանկական երգերով սկավառակներ:
Օրակարգում ԵՏՄ անդամակցության հետ կապված գործարարների մտահոգությունների և խնդիրների քննարկումն է՝ մրցակցային ոլորտի վերաբերյալ:
Նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Ուկրաինան կարող է ԵՄ-ին ինտեգրվել ուժեղ ու մրցունակ տնտեսություն ստեղծելու ճանապարհով, որը կինտեգրվի եվրոպական միասնական տնտեսական տիրույթին:
Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 28-ին ձերբակալվել է երկու անձ՝ ՀՀ քաղաքացիներ Լ.Կիզոկյանը եւ Լ.Քոսյանը։ Վերջիններս կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։