«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Սրանք հանրապետության երկրորդ քաղաքի գլխավոր փողոցներն են կամ թաղային նշանակության այն փողոցները, որոնք միանում են գլխավորներին: Տարվա անձրեւային եղանակներին գրեթե միշտ նույն տեսքով են՝ ցեխապատ, ցեխաշաղախ, ցեխակոլոլ, գորշ, անանցանելի:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվել է մոտ 143 մլն դրամ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանին տրամադրված դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու և ավտոբուսների մաքսազերծման ծախսը վճարելու նպատակով:
Նախադպրոցական հաստատությունների մի մասն է ապահովված ջեռուցման լոկալ համակարգով, իսկ մյուսներում այս տարի խաղասենյակները շարունակելու են ջեռուցվել գազի վառարաններով, էլեկտրական սալիկներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Բրիտանահայ համայնքի պատմության մեջ 2014թ. նոյեմբերի 19-ը ամենայն հավանականությամբ կմնա որպես ամենահիշարժան տարեթվերից մեկը: Համայնքի գոյության ավելի քան 150 տարիների ընթացքում առաջին անգամը լինելով՝ Միացյալ Թագավորության թագաժառանգ, Ուելսի արքայասն Չարլզը այցելեց Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցին, որտեղ հանդիպում ունեցավ Բրիտանահայ համայնքի անդամներին, հոգևոր առաջնորդներին, ազգային բարերարներին եւ համայնքային կառույցների ղեկավարներին:
Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն:
Երեք անգամ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր դարձած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Գյուղացիները պատմում են, որ ժամանակին Միրի անունով մի մարդ եկել, տուն-տեղ է դրել մի բարձրադիր գոտում, որից հետո գյուղը կոչվել է իր անունով՝ Մյուրիշեն: Փոխվել են Մյուրիշենի տերերը, այսօր գյուղն այլ պատմություններով է շնչում, այլ խնդիրներով է ապրում:
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները եւ կհասնեն խնդրի լուծմանը առանց բանակների միջամտության: Այդ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով», – ասաց դեսպանը:
Նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, վերակառուցել «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:
2014 թ. ապրիլի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանի կողմից հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշումը:
Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսեւորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաեւ հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը եւ դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը:
Մի քանի ամիս է, ինչ Գյումրի-Մարմաշեն ուղղությունը սպասարկող երթուղին ուղևորափոխադրման վարձը 100 դրամից հասցրել է 150-ի: Տոմսի գնի բարձրացումը հարուցել է մարմաշենցիների դժգոհությունը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նորերի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
N զորամասի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Մշտական կոմիտեի օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից էր, այսպես կոչված, «ռամիլսաֆարովյան գործը», խոսքը` Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետևանքով` «Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ» (Measures to prevent abusive use of the Convention on the Transfer of Sentenced Persons) զեկույցի մասին է:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Ջեռուցման շրջանն արդեն սկսված է: Նոյեմբերի 15-ից սկսած բոլոր ուսումնական հաստատություններում օրենքով պետք է արդեն ջեռուցում ապահովվի:
Համաշխարհային բանկը 75մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ ստորագրությամբ չի որոշվում՝ նույն անձն է ստորագրել, թե ոչ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մեղրաշեն գյուղի 52-ամյա տղամարդու դին հայտնաբերել են տանը հարակից խորդանոցում՝ առաստաղից կախված վիճակում:
2014 թ. նոյեմբերի 14-ի դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանի մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Դավիթ Խաչատրյանի առողջությանը դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում պարզվել են կատարված հանցագործության դրդապատճառները, բոլոր հանգամանքները։
Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.:
Ընդգծվում է, որ կոնվենցիան նատեսված չէ հայրենիք վերադառնալուն պես բանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար:
«Մեր ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս բարձրաձայն և պաշտոնապես հայտարարել, որ վերջին 40 տարիների ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնում ստեղծված դպրոցն այսօր հավասարը չունի աշխարհում, և մենք համոզվեցինք, որ դա ո՛չ ռեժիմից է, ո՛չ սոցիալական պայմաններից և ո՛չ էլ մութ ու ցուրտ տարիների հետևանք է, այլ պարզապես այս դպրոցի մանկավարժներն անսահման նվիրյալներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը:
ՀՀ կառավարությունն այսօր նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը:
Այսօր Չառլզն այցելել է Լոնդոնում գտնվող հայկական Սուրբ Եղիշե եկեղեցի: