Խաբեությամբ տիրացել էր լուսանկարչական ապարատին
Վերջերս տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ իր լուսանկարչական ապարատը 1 օրով, 8.000 դրամի դիմաց, տրամադրել է 1990 թ. ծնված Հայկ Ս.-ին, որը պարտավորվել է այն վերադարձնել հաջորդ օրը, սակայն չի վերադարձրել և խաբեությամբ տիրացել է` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Օրերս ոստիկանության նույն բաժնում ստացվել է համանման երկրորդ ահազանգը: Մեկ այլ քաղաքացի դիմում է ներկայացրել, որ հոկտեմբերի 17-ին Հաղթանակ թաղամասում իր լուսանկարչական ապարատը 1 օրով տրամադրել է նույն Հայկ Ս-ին, որը պարտավորվել է այն վերադարձնել հաջորդ օրը և վճարել 10.000 դրամ, սակայն մինչև այժմ չի վերադարձրել ու խաբեությամբ տիրացել է ապարատին` պատճառելով 2.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է:
ՀՀ Ոստիկանություն