Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էջմիածին՝ մասնակցել քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Ընդհանուր առմամբ, այդ օգնությունը հատկացվել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների 18 դպրոցի, որոնցից 16-ը հայկական են, իսկ մյուս երկուսը՝ հունական ու հրեական:
«Air Armenia» ավիաընկերությունը հայտնում է, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ:
Իմ պատասխանը հետևյալն է, ես չեմ կարող ամերիկյան ընկերություններին Հայաստան բերել, նրանք ամերիկյան կառավարության համար չեն աշխատում, այդ Հայաստանը պետք է գրավիչ լինի օտարերկրյա ներդրողների համար:
Երևանում այսօր մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները և բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ:
Տուրչինովը հայտարարել է, որ իշխանություններն անում են ամեն հնարավոր բան՝ նախապատրաստելու համար երեք տարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը:
«Հոգեկան առողջությունը դիտվում է որպես ազգի անվտանգության շատ կարևոր գրավական, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երբ ցանկանում են գնահատել, թե ինչպիսին է տվյալ ազգի հոգեկան վիճակն ընդհանուր էթնիկական կամ ազգային մակարդակով, վերցնում են այդ երկրում սպանությունների և ինքնասպանությունների քանակը, որը փաստորեն բացասական կողմն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին, Ա. Արշակյանն ասաց. «Նրանք չգիտեն, որ ամսի 10-ի իրենց հանրահավաքի արդյունքներն իրենք չեն վայելելու: Իրենք մոբիլիզացիա են սկսում, ու չգիտեն, որ այդ մոբիլիզացված հասարակությունն իրենց տրորելով անցնելու է»:
Ոստիկանությունը ջրաշիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:
«Մենք ակնկալում ենք, որ մենք հոկտեմբերի 10-ին կստորագրենք ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը և այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվար ամսից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նաև հավելեց, թե հսկայական աշխատանք է տարվել այդ ուղղությամբ. «800-ից ավել արտոնությունների մասին է խոսքը, մոտավորապես 4-7 տարի ժամանակահատված է սահմանված ատոնութունների առումով»:
Այս մասին նշված է Նոբելյան մրցանակի Twitter-յան էջում, ինչպես նաև մրցանակաբաշխության կայքում:
Լրագրողներից մեկի նկատառմանը, թե Ռուսաստանն այսօր տնտեսապես վտագավոր շեմում է և «մեկն էլ պետք է, որ իրեն դոնոր երկիր լինի», այս փուլում որքանո՞վ է ճիշտ շարունակել գործընթացը, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Եթե ճիշտ էր դեպի Ռուսաստան գնալը մինչև ուկրաինական իրադարձությունները, ուրեմն՝ չի կարելի «քցել» նրան: Եթե այն ժամանակ ձեռնտու էր այդ երկրի հետ համագործակցելը, հիմա, երբ քո գործընկերը կամ ապագա գործընկեր պետությունը ընկնում է մի քիչ դժվարությունների առջև՝ քցել, փախչել չի կարելի: Ես չեմ ասում հավատարիմ լինել, ես ասում եմ ընկերություն անել: Եթե իմ ընկերը ծանր վիճակում հայտնվի, ես նրան պետք է չլքեմ, հակառակը՝ պետք է կողքին կանգնեմ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով հոկտեմբերի 10-ին սպասվող ոչ իշխանական ուժերի հանրահավաքի մասին, ասաց, որ այն ենթադրում է ժողովրդի ձայնի բարձրացումը, որոնք դժգոհ են իշխանություններից: Իսկ իշխանությունների հանդեպ ձևավորված դժգոհությունն ինքնանպատակ մի ինստիտուտ չէ, այլ պայմանավորված է վարվող և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությամբ. «Բնակչությունը` ելնելով այս […]
Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին այցելել են դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու համար ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին։
Ամեն տարի հոկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի այն նշվելու է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել այս տարվա համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:
Նրա խոսքերով՝ բանակցությունների ժամանակ կողմերի դիրքորոշումները տարբերվում են միայն դետալների հարցում:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գտնում է, որ ոչ թե պետք է սպասել մինչև հասարակական զարգացման արդյունքում օրենքները փոփոխելու անհրաժեշտություն առաջանա, այլ սահմանադրական բարեփոխումների միջոցով առաջ մղել հասարակության զարգացումը:
Այսօրվա ընդդիմությունը չի ասում, թե ներկայիս իշխանությունների ինչն է վատը, իսկ ինչու չեն ասում, որովհետև ցանկանում են տապալել այս իշխանությանը, որպեսզի իրենք նստեն ու նույնն էլ իրենք անեն։ Նախանձում են, որ Սաշիկն է գողություն անում, կամ Լիսկան է նշանակվում, ուզում են իրենք գան ու իրենք թալանեն։ Մոռացե՞լ եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ովքեր էին թալանչիները։ Սա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը շատ վատ է։ Հիմա, խնդրում եմ, եռյակի անդամներից որևէ մեկին հարց տվեք՝ ինչո՞ւ Մաքսային միության մասին որևէ բան չեն ասում, նույն Գագիկ Ծառուկյանն ասե՞լ է ՄՄ-ի լավ ու վատ կողմերի մասին։ Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կարողանում է ասել նախագահի կատարած վատ քայլերը։
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
«Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով է պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Հարցին, թե հոկտեմբերի 10-ին հանրապետության ճանապարհները փա՞կ են լինելու, Հ.Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս էլ հետևում ենք եղանակի տեսությանը, ձնաբուք չի կանխատեսվում այդ օրերին, և չեմ կարծում, որ ճանապարհը փակ կլինի, այնպես որ՝ եռյակը թող առանց մտահոգվելու իր հանրահավաքը կազմակերպի»:
Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ ֆրանսիացի քաղաքապետի կողմից Շուշի այցելելն «ապօրինի» է, քանի որ «իրականացվել է առանց որևէ փաստաթղթի լրացման»:
Ցրված սկլերոզը (ՑՍ) միջին տարիքային խմբի մոտ անաշխատունակության հանգեցնող ամենից հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդությունն է: Հիվանդության զարգացման փուլում տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային և դեգեներատիվ փոփոխություններ:
Նման առաջարկով հանդես է եկել Պետդումայի՝ պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ, ծովակալ Վլադիմիր Կոմեդովը:
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է, և այս տարի այն անցնում է «Ապրել շիզոֆրենիայով» խորագրով: Ինչո՞ւ է օրը հենց այդ խորագիրը կրում. այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հոգեբույժ Մարուքե Եղիյանը:
Այս պահի դրությամբ կարևորագույն խնդիրը, որ դրված է մեր աոջև, հնարավորին չափ փոքր կորուստներ անենալն է, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն սկսել են շարանակում են զիջել։
Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը:
Ուկրաինան 1000 խորանարդ մետր գազի համար Նորվեգիային վճարում է մոտ 340 դոլար:
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում օրերս հակառակորդի կողմից հնչեցված կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան: