Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:
Հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը ժամը 04.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ նկատել են իրար հետ վիճաբանող երեք երիտասարդների:
Արդեն երկու օր է` ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները Գյումրիում և Շիրակի մարզի մի շարք համայնքներում իրականացնում են իրազեկման երթեր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրը: Մեզ հետ զրույցում Ա. Ահարոնյանն ասաց, որ Արսեն Գալստյանին փոխարինելու է Արտակ Հարությունյանը:
2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 19:00 -ին, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Ռաֆիկի Սարգսյանը, ով գիտակցության չգալով՝ օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ում։
Ազգային ժողովի նախագահը սույն հայտարարությունն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ: Ըստ այդմ՝ նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում և տեղադրվեր Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Սակայն մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ:
Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն:
Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ հաշվի առնելով Ռուսաստանի ճնշումը և անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը նաև «լոյալության» թեստն է անցնում:
Դա Վրաստանի եվրոպական զարգացման անկյունաքարն է:
Փոխադարձ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելու երկու երկրների նախագահների նախաձեռնության շրջանակներում ս.թ. հունիսին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագրով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և Թեոդոր Աքսենտովիչի «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսների վերնիսաժը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ:
Տվյալ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի նիստին ներկա 259 պատգամավորից 253-ը:
Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Վերջերս «Բարգավաճի» պահվածքը շատ նման է «Օրինաց երկրի» երբեմնի պահվածքին, այս նախագիծը կարելի է համարել «Օրինաց երկիր»-2»,- կարծում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Քաղաքական գործիչն իր այս մոտեցումը հիմնավորում է այն համոզմունքով, որ «Բարգավաճ Հայաստանը» ՕԵԿ-ի պես, Հանրապետականին հավասար ընտրություններին ընտրակաշառք է բաժանում և հետո հրապարակային ժողովրդին ասում է, թե այս իշխանությունը 5000 դրամով ընտրված իշխանություն է:
Փանջիկիձեն հույս է հայտնել, որ իրենց ջանքերն արդյունք կտան:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Անատոլի Մատիոսը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Արտակ Բուդաղյանի գործով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն այսօրվա դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ իր կարծիքով` նախորդ դատական նիստին Հայկ Ալումյանի կողմից դատարանի դահլիճը լքելու քայլը կրքեր բորբոքելու նպատակ էր հետապնդում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստի օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Կառավարման խորհրդի 36 անդամներից նիստին մասնակցել է 33-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից, խորհրդի 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը չգիտի, թե ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 10-ին և կստորագրվի՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթը:
Այդպիսի զենքը պետք է հնարավորություն տա երկար ձեռքով չեզոքացնել բոլոր ագրեսիաները:
«Հերթական, թե արտահերթ՝ իշխանափոխություն ամեն դեպքում տեղի է ունենալու»,- համոզված է ԲՀԿ-ական պատգամավորը:
Այս մասին նշված է Նոբելյան հանձնաժողովի Twitter-յան էջում:
Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Գյուղմթերքի բիզնեսում խնդիր է արտահանել ապրանքը, օրինակ՝ ռուսական շուկայում կամ պահանջարկ չկա, կամ պահանջարկը մեծ ծավալներով է, որոնք ապահովելը խնդիր է: ՓՄՁ-ները դժվարանում են ինքնուրույն մարքեթինգ կազմակերպել, մասնակցել ցուցահանդեսներին: Փորձելու ենք այդ խնդիրները նվազեցնել կամ չեզոքցնել, օրինակ ստեղծել ընդհանուր բրենդ»,- ասաց փոխնախարարը:
Այս մասին վկայել են ԱՄՆ-ի Կենտրոնական ռազմական հրամանատարության հրապարակած փաստաթղթերը:
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:
Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն հետևում «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ելույթներին:
Եռյակի անդամները, ովքեր խոսում են իշխանափոխության մասին, պետք է հստակեցնեն, թե ի՞նչ ի նկատի ունեն` «իշխանություններ» ասելով: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը: