20 օրյա «հանգստից» հետո ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է. armlur.am
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում օրերս հակառակորդի կողմից հնչեցված կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց համայնքապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը, ով հավելեց, որ դեպքի օրը բնակիչներն իրենց մեքենայով գնացել էին ավազ բերելու, և կրակոցներն արձակվել են այդ նույն մեքենայի ուղղությամբ:
Ք. Քալանթարյանի փոխանցմամբ՝ բազմաթիվ փամփուշտներ են արձակվել, սակայն նշված մեքենային դիպել են դրանցից 8-ը: «Մոտ 20 օր հանգիստ վիճակ է տիրել: Ոչ մի կրակոց կամ արտառոց դեպք տեղի չի ունեցել:
Այդ ընթացքում սահմանամերձ տարածք շատ էինք գնում՝ այգիները մշակելու: Սակայն այգեգործության աշխատանքներն ավարտելուց հետո այնտեղ այդքան չեն լինում: Սակայն վերջերս հակառակորդը կրկին ակտիվություն է սկսել ցուցաբերել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմը հակահարված է տվել՝ պատասխան կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝