
Ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները. «Air Armenia»

«Air Armenia» ավիաընկերությունը հայտնում է, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ:
Տեղեկացնում ենք նաև, որ ավիաընկերության երկու օդանավերի պլանային տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչները:
«Air Armenia» ավիաընկերության լրատվական ծառայություն