Դավիթ Շահնազարյան. «ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը գերի է դարձնում». «Առավոտ»

«Առավոտի» լրագրողը զրուցել է ՀՀ ԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ։

-Հոկտեմբերի 10-ին, թերևս, վերջնականապես կլուծվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը։ Ունե՞նք արդյոք հետդարձի որևէ տարբերակ, թե՞ ամեն ինչ այլևս անդառնալի է։

– Չի կարելի բացառել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը նորից հետաձգվի ԵՏՄ-ի ներքին, անընդհատ խորացող քաղաքական հակասությունների պատճառով, բայց մեր նախաձեռնությամբ հետդարձի որևէ տարբերակ, ցավոք, առայժմ տեսանելի չէ, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը, ըստ էության, չունի քաղաքական օրակարգ, չունի պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու և ամրապնդելու որևէ նպատակ և ծրագիր, ու թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանում ներկայացված «ոչ իշխանությունը» միևնույն օլիգարխիկ համակարգի մաս են։ Իր հերթին՝ Հայաստանի օլիգարխիկ համակարգը Ռուսաստանի օլիգարխիկ համակարգի օրգանական բաղադրիչն է (ինչը, ի դեպ, չես ասի, օրինակ, Ուկրաինայի կամ Ադրբեջանի օլիգարխիկ կաոուցվածքների մասին)։

– Ոչինչ չե՞նք կարող անել այլևս։

– Այս պահի դրությամբ կարևորագույն խնդիրը, որ դրված է մեր աոջև, հնարավորին չափ փոքր կորուստներ անենալն է, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն սկսել են շարանակում են զիջել։ Կա մեկ այլ շատ կարևոր խնդիր, որի լուծումը նույնպես աոայժմ տեսանելի չէ. Հայաստանի քաղաքական համակարգը պատրաստ չէ՛ այն իրադարձություններին, որոնք անխուսափելի են՝ Պուտինի ռեժիմի փլուզումը և հերթական անգամ Ռուսաստանի դուրս գալը մեր տարածաշրջանից։ Պատրաստ չլինելով դրան՝ մենք բախվելու ենք դաժան իրականության հետ՝ ունենալ ով մինչև ատամները զինված Ադրբեջան և նրա դաշնակից Թուրքիա։ Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանում կար այն քաղաքական համակարգը (քաղաքականապես շատ հասուն և ինստիտուտացված Շարժում՝ իր բոլոր կառույցներով), որը կարողացավ ծանրագույն իրավիճակում ճշգրիտ լուծումներ գտնել։ Ներկայումս Հայաստանի լրջագույն խնդիրը կոռումպացված քաղաքական համակարգն է. նկատի ունեմ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանությունը (այս ինքնաանվանումն, իհարկե, քաղաքագիտական աբսուրդ է), որին ավելի ճիշտ կլինի «ոչ ընդդիմություն» անվանելը։ Ինչպես ցուց են տալիս վերջին զարգացումները, եոյակը՝ օյիգարխիկ հսկայական նյութական ոեսուրսներ ունենալով, այնուամենայնիվ, անկարող է իր մեջ քաղաքական բովանդակություն կերտել կամ քաղաքական օրակարգ ձևավորել։ Ավելին, այդ ուժերն էլ Աժ-ի մյուս խմբակցությունների հետ միասին Հայաստանի կարևորագույն խնդիրների լուծումը, այդ թվում՝ իշխանության ձևավորման հարցը, փոխանցել են Կրեմլին։

– Իշխանության բացատրութունը, թե՝ Մաքսային միություն մեր մուտքը անվտանգության նկատառումներով է, Ձեզ համար ընդունելի չէ։

– Տնտեսական որևէ հիմնավորում չկա ու գոյության անենալ չի կարող, մենք չունենք տնտեսական սահման, ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցելով՝ մեզ սպասվում է շատ ավելի մեծ տնտեսական անկում ու կենսամակարդակի է՛լ ավելի վատթարացում։ Բայց ամենից կարևորը՝ ԵՏՄ-ին միանալը հակասահմանադրական է, քանի որ մենք մեր ինքնիշխանության կարևորագույն մասը՝ ողջ տնտեսական քաղաքականությունը, հանձնելու ենք վերպետական մարմնի, և ՀՀ Սահմանադրության այս արգելքը նույնիսկ հանրաքվեով անհնար է շրջանցել, ինչը նշանակում է, որ տեղի է ունենալու Հայաստանի բռնակցում։ Միակ փաստարկը, որ բերվում էր, անվտանգության խնդիրն էր, սակայն բոլոր զարգացումները ցույց տվեցին, որ եթե այսօր Հայաստանի պետականության և անվտանգության ներքին ամենամեծ սպառնալիքը կոռուպցիան է, ապա արտաքին սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, որր բռնակցման է ենթարկում Հայաստանը։ Ըստ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի՝ անդամակցելուց հետո Հայաստանը նույնիսկ իր որոշմամբ չի կարող ղադարեցնել իր անդամությունը այդ կառույցում՝ աոանց մյուս անդամների համաձայնության։ Սա մեր պետությունը գերի դարձնել է, նույնիսկ ԽՍՀՄ Սահմանադրությունը նախատեսում էր հանրապետությունների դուրս գալը իր կազմից, ինչը մենք իրականացրեցինք 1991-ին, և արժե նշել, որ Հայաստանը միակն էր ԽՍՀՄ հանրապետություններից, որ անկախություն ձեոք բերեց պահպանելով ԽՍՀՄ Սահմանադրության բոյոր իրավական նորմերը։

– Սեր քաղաքական ուժերը՝ իշխանական և ոչ իշխանական, չե՛ն գիտակցում այն վտանգները, որոնց աոջև կանգնած է մեր երկիրը, թե՞ դա իրենց չի հուզում։

– Կարծում եմ, որ դա իրենց համար երկրորդական հարց է։ Մեր պետականության համար ամենամեծ սպաոնալիքը քաղաքական համակարգի կոռումպացվածությունն է՝ քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունը։ Սկսվել է Հայաստանի երրորդ հանրապետության մայրամուտը, և եթե դա շարունակի զարգանալ ապա կարող ենք արձանագրել, որ համակարգված կոռուպցիան խժռեց մեր պետականությունը և ինքնիշխանությունը։ Ըստ էության՝ այդ երկու ուերն էլ՝ իշխանական և ոչ իշխանական, իրար հետ միասին, ուս ուսի տված լուծում են իրենց համար կարևոր մի շարք խնդիրներ, օրինակ՝ թույլ չտալ ՀՀ ինքնիշխանության արտաքին սպաոնալիքների շուրջ լայն, հասարակական քննարկումներ, ամեն կերպ խոչընդոտել Հայաստանում երկրի պետականության շահերից բխող ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների ձևավորմանը։

– Իսկ հասարակությո՞ւնը, արդյոք հասարակությունը չի՞ ուզում որևէ դեր ունենալ այս վճռորոշ հարցերում։

– Կարծում եմ՝ հասարակությունն ահավոր հիսաթափված է, քաղաքական ուժերի հանդեպ որևէ հավատ չունի, և հասարակությանն առաջարկվում է ընտրության գործող և նախորդ իշխանությունների միջև։ «Ոչ ընդդիմությունն» իր գործողություններին փորձում է քաղաքական երանգներ տալ թե իբր քաղաքական նպատակներ է հետապնդում, բայց, կրկնում եմ, որևէ քաղաքական բովանդակություն այնտեղ չկա։

– Չեմ ուզում այսքան տխուր նոտայի վրա ավարտեի մի թե որևէ ելք չկա։

– Իհարկե՛ կա, անխուսափելի է կոռումպացված քաղաքական համակարգի փոխարեն պետականության. ինքնիշխանության և ժողովրդավարության հիմքեր ունեցող քաղաքական համակարգի կայացումը։ Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես նաև պուտինյան ռեժիմը իրենց էությամբ հակապատմական են, և դրա փլուզում անխուսափելի է։ ԵՏՄ-ն ընդհանրապես կայացման որևէ հնարավորություն չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս