Սահմանադրական բարեփոխումները Հովհաննես Մանուկյանի համար զգացմունքային նշանակություն ունեն

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գտնում է, որ ոչ թե պետք է սպասել մինչև հասարակական զարգացման արդյունքում օրենքները փոփոխելու անհրաժեշտություն առաջանա, այլ սահմանադրական բարեփոխումների միջոցով առաջ մղել հասարակության զարգացումը: Այսօր AM իրավաբանական ընկերության կողմից հայտարարված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ նախարարը համոզմունք հայտնեց, որ ինստիտուտները բարեփոխման դեպքում հասարակության կյանքը կբարելավվի, ինչից հրաժարվելու իրավունք չկա:

Նշելով, որ այժմ ՀՀ քաղաքական դաշտը քննարկում է՝ արդյոք ճիշտ ժամանակաշրջան է ընտրված սահմանադրական բարեփոխումների համար, Հ.Մանուկյանը շեշտեց, որ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է և պետք է մշտապես զարգանա։

Ի դեպ, Հ.Մանուկյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն իր համար զգացմունքային նշանակություն ունեն, քանի որ ինքը մասնակցել է դեռևս առաջին Սահմանադրության մշակմանը:

Տեսանյութեր

Լրահոս