Իսկ եզրակացությունը ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ. «Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։
«Ի՞նչ է նշանակում է` ժողովուրդը պահանջում է: Ո՞վ է ժողովուրդը, երեք միլիոնի կարծիքը հարցրե՞լ են: Չի կարելի ժողովրդի անվան տակ թաքնվել և ասել` ժողովուրդը պահանջում է: Դա պարզ մանիպուլյացիա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ժողովուրդն ինքն է իշխանափոխություն պահանջում:
Արդյոք ոչ իշխանական ուժերը մինչև վերջ պայքարելո՞ւ են իշխանափոխության համար, արդյոք այդ նպատակով անզիջում պայքա՞ր են մղելու, թե՞ ինչ-որ պահի իշխանության հետ «բարիշելով»՝ մարդկանց ուղարկելու են տուն, ո՞վ է, ի վերջո, այդ պայքարի հաջողության ընթացքում գալու իշխանության՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:
Շենքը, որն այսօր ունի մոտ 25 բնակիչ, զուրկ է կոմունալ տարրական պայմաններից, վթարային է և վտանգավոր: Տանիքը կաթում է, պատերը փլուզման եզրին են, իսկ բնակիչներն ապրելու այլ տեղ չունեն:
«Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն աշխատել առանց այդ համաձայնագրի: Իհարկե, դա կազդի, մասնավորապես՝ Հայաստանի համար ավելի քիչ խթան կլինի ձգտելու և հասնելու եվրոպական չափանիշներին:
Յուրաքանչյուր տարի ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ ընկերություններ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 շրջաններից, ինչպես նաև տասնյակ այլ երկրներից: Նախորդ տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 100 հազար:
Այրվել են Ս. Թ.-ի բնակարանի հյուրասենյակի առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ 16քմ մակերեսով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը:
«Երկրի նախագահը շատ ազնիվ ձևով ներկայացրեց իր պատկերացումները՝ ասելով՝ չենք փոխում Սահմանադրությունը, որպեսզի երրորդ անգամ ընտրվեմ նախագահ, ինչպես լինում է մի շարք երկրներում, եթե անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի, չեմ լինի վարչապետ: Ու այս ամբողջը ներկայացնելուց հետո տեսանք, որ կային մարդիկ կամ քաղաքական ուժեր, որոնք ունեին մանկական երազանք և փորձում են դա իրականացնել: Դա իրենց գործն է, բայց ասում են՝ կլինի ԱԺ նախագահ: Իմ ամբողջ գիտակցական կյանքում չկա որևիցե երկրի մի պրակտիկա, որտեղ սևը սպիտակի վրա գրվի, որ այս երկրի նախագահն այլևս որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Այսինքն՝ եկեք գրենք, որ պատգամավոր էլ չի կարող ընտրվել, չգիտեմ, Երևանի քաղաքապետ էլ չի կարող, ընդհանրապես, ոչ մի գործունեությամբ չպետք է զբաղվի ոչ մի նախագահ, երբ այս ժամկետն ավարտվում է: Այստեղ խնդիր կա ընկալումների առումով»:
ՀՀ Նախագահը և ՄՕԿ նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրդին ամբողջ աշխարհում:
Անկյուն գումարած 3 ՀԸ նկարահանող խումբն Ակների գրադարանում է եղել, զրուցել առկա խնդիրների մասին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ն:
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.68 դրամ։
Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76710.4 մլն դրամ, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 1.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել 1.0 տոկոսով:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.00-ին, Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Մարտին Խ.:
«Այնպիսի ընկերությունը, ինչպիսին «Լիդիանն է, կունենա ավելի ընդգրկուն ազդեցություն Հայաստանում, դա հանքարդյունաբերության ոլորտից էլ դուրս կլինի: Արդյունահանման նպատակով նրանց կողմից օգտագործվում է առաջնակարգ տեխնոլոգիաներ, այն, ինչ կիրառվում է նաև ԱՄՆ-ում
«Ես կարծում եմ՝ այսօր ոչ իշխանական քաղաքական 3 ուժերը հոգեբանական շատ վատ վիճակում են, որովհետև իրենք էլ հաճախ մոռանում են, թե ինչ են ասում, և, կարծես թե, մեկը մյուսի ասածը չի լսում»,- 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով այսօր Գյումրիում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորների հնչեցրած իշխանափոխության կոչերի մասին:
1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5 –ը հայտարարել է որպես ուսուցչի եւ կրթական ոլորտի բոլոր աշխատողների միջազգային օր: Այդ օրը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է ՓՄՁ-ներում 3 ամիս ստուգումներ չիրականացնել: 168.am-ի հետ զրույցում «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը կառավարության այս քայլն անվանեց խնդրի հոգեբանական լուծում, որը չի կարող երկարաժամկետ լուծում լինել:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հրաչյա Հ.-ն:
Ցեղասպանության հարցին իրավական լուծում տալու համար Ռոբերտսոնը երկու առաջարկություն է անում. կամ Հայաստանի կառավարությունն այն ներկայացնում է «վճիռ կայացնելու համար Արդարադատության միջազգային դատարան [Համաշխարհային դատարան]՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածի» կամ խնդրում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ ստեղծել հատուկ դատարան Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվի մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 09-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հայցի քննությունն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի: «Հետաքննող լրագրողները» դատարան ներկայացված հայցով պահանջում էր վերացնել իր կարծիքով հեղինակային իրավունքի խախտումները և փոխհատուցում վճարել: Հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու պահանջ հայցվորն արդեն չի ներկայացնում:
Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 1-ի որոշումով գրանցվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Մոտ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեց և ներկայացվեց մարզում, ինչպես նաև հանրապետությունում տղամարդկանց և կանանց հավասարության, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի իրականացման իրավիճակը, Հակախտրականության օրենքի ընդունման հետ կապված խնդիրները:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Տաշիրի քաղաքապետարանից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրկիզել են Տաշիր քաղաքի Խանջյան փողոցում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի միջանցքի փայտե դուռը, շրջանակով` պատճառելով 50.000 դրամի գույքային վնաս:
Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետություններից սանձել Թուրքիայի կողմից հովանավորված ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականությունը։ Քոբանիում արդեն տեղի ունեցած եւ հետագա բոլոր ողբերգությունների, մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման նախարար Լիրիմ Շաբանիի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը ժամանել են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող ՝ «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովին:
Ռուսաստանն այն երկիրն է, որն ամենաքիչն է զգում տարածքների կարիք: