Հովհաննես Սահակյան. «ԵՏՄ-ին անդամակցելուց հետո քաղաքական արտոնություններ չեն լինի»
«Մենք ակնկալում ենք, որ մենք հոկտեմբերի 10-ին կստորագրենք ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը և այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվար ամսից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նաև հավելեց, թե հսկայական աշխատանք է տարվել այդ ուղղությամբ. «800-ից ավել արտոնությունների մասին է խոսքը, մոտավորապես 4-7 տարի ժամանակահատված է սահմանված ատոնութունների առումով»:
ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է՝ անելիքները շատ են, որպեսզի կարողնանանք ամբողջովին ներգրավվել այդ աշխատանքների մեջ և մեր երկիրը տանել այդ տնտեսական դաշինքի մեջ:
Նա նշեց, որ քաղաքական առումով սա նաև ռազմավարական խնդիր է. «Ոչ միայն ռազմական անվտանգության, այլև տնտեսական անվտանգության՝ մեր երկրի, մեր պետության արտաքին քաղաքականության ընդհանուր իրավիճակի առումով»:
Հ.Սահակյանը նկատեց, որ միանշանակ տնտեսական դաշտում են արտոնությունները: Նա չի կարծում, թե քաղաքական դաշտում որևէ մեկը կարող է արտոնություն ունենալ այդ անդամակցությունից: «Տնտեսագետները այդ պայմանագրին միանալուց հետո կարծում եմ՝ հստակ գնահատականներ կտան»: