Բաժիններ՝

Քրդերը Վանի նահանգում այրել են Աթաթուրքի արձանը (տեսանյութ)

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ քրդերը երեկ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում ու շրջաններում՝ կապված Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող Քոբանի քաղաքի իրադարձությունների հետ, որը պաշարել և գրոհում են «Իսլամական պետության» զինյալները:

Վանի նահանգի Բաշքալե շրջանում մոտ 500 ցուցարարներ հավաքվել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարածքային մասնաճյուղի շենքի մոտ և հնչեցրել հակակառավարական մի շարք կարգախոսներ:

Դրանից հետո նրանց թիրախում է հայտնվել Քեմալ Աթաթուրքի հուշարձանը, որի վրա նետել են Մոլոտովյան կոկտեյլներ ու այրել: Ոստիկանությունը ջրաշիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս