Անվճար դեղորայքից օգտվում է, բայց առողջական այլ խնդիրների համար, երբ հիվանդանոց է գնում, նրա առջև փակվում են բոլոր դռները. գումար են պահանջում։
«Մենք մեր փորձից շեշտում ենք, որ հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց նկատմամբ այսօր հայաստանյան հասարակության վերաբերմունքն արդարացված չէ, կա տեղեկության պակաս և մի քիչ էլ՝ տգիտության խնդիր»
Կառավարությունը այսօր հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին: Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն բարձրացնել դրա պաշտպանվածության աստիճանը, նվազեցնել մարդկային կորուստն ու խնայել ֆինանսական և նյութական միջոցներ:
«Ստվերը կա բոլոր ոլորտներում: Տնտեսական առումով ստվերը ոչ այլ ինչ է, քան առանց փաստաթղթավորման շրջանառություն: Եվ մենք անելու ենք ամեն ինչ փաստաթղթավորման կիրառման համար»,-
«Մենք հանրահավաքին մասնակցելու հրավեր չենք ստացել: Հասկանում եք չէ՞, որ հանրահավաքն ունի իր օրակարգը, և երբ որևէ կուսակցություն հրավիրվում է մասնակցելու որևէ միջոցառման, նրա հետ ևս համաձայնեցվում է այդ միջոցառման օրակարգը: Հրավիրված կուսակցությանը հնարավորություն է տրվում արտահայտել իր տեսակետն օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Ամերիկյան արժույթի՝ մի քանի օր տևող արժևորումը շարունակվել է նաև այսօր՝ հոկտեմբերի 9-ին։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.91 դրամ։
«Ես նկատեցի, որ գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության հարցերն այժմ ավելի բաց կերպով են քննարկվում»,- հայտարարեց հանձնակատարը։ «Քաղաքական և այլ համայնքային առաջնորդները պատասխանատու են ընտանեկան բռնության հարցում միանշանակ դիրքորոշում ընդունելու և հստակ ուղերձ հղելու համար, որ դա երբեք չի կարող ընդունվել։ Կցանկանայի քաջալերել ընտանեկան բռնության դեմ հատուկ օրենքի ընդունումն ու խնդրո առարկայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայի վավերացումը»։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Նորայր Նորիկյանն ասաց, որ իր համար ավելի կարևոր է իշխանության` սահմանադրական փոփոխության գնալու դրդապատճառը. «Իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն ակնարկում կամ բացեիբաց հայտարարում են, որ չի բացառվում անցումը պետական կառավարման մեկ այլ համակարգի, տվյալ պարագայում` կիսանախագահից պառլամենտական կառավարման համակարգի: Սա առավել քան լուրջ ազդանշան է: Սա նշանակում է, որ մեր երկրում արմատապես փոխվելու է կառավարման փիլիսոփայությունը իր բոլոր դրսևորումներով»:
Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը
Մոլդովայում ընդունվել է կրթության մասին նոր օրենսգիրք:
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով նախ մեղադրյալ էր, ապա՝ վկա, նշանակվել է մարզպետի օգնական:
Ներկայումս քրդերն ու իսլամականները մարտեր են մղում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի համար:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Նուգզար Մ.-ին:
Հոկտեմբերի 11-ին և 12-ին «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի և «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:
Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։
Հոկտեմբերի 9-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
Փոխզիջումների հիման վրա խաղաղության հասնելն Ադրբեջանը կվերածի Արևելքի ու Արևմուտքի միջև ռազմավարական կարևորության միջանցքի:
«Հայագիտությույնն առաջին հերթին հայրենագիտություն է, և նման նախաձեռնությունը` իբրև գործունեության ծրագիր, միտված է զարգացնելու այն և՛ նոր տեսություններով ու մեթոդաբանությամբ, և՛ գիտական ու թարգմանական հարստացված ապարատով: Այս համատեքստում մենք լիահույս ենք, որ ընկերության բոլոր 400-ից ավելի անդամները կդառնան իսկական մատենադարանցիներ»:
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։
Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հաջորդ տարի Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին ՀՀ մարզիկների մասնակցության հարցը պետք է քննարկվի սպորտային հանրության հետ՝ կոնսուլտացված որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանն արևմտյան երկիր չէ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արաբկիր բժշկական կոնտրոնում մահացած 2.3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց փորձագետ, քիթ-կոկորդ ականջաբան Սեյրան Հովհաննիսյաննը:
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ:
Գերագույն ռադան այն ընդունել է սեպտեմբերի 16-ին:
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ֆինանսա-տնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Իվանիկովը:
Թուրքական զորքի Սիրիա մուտքը հայտնաբար ռազմաքաղաքական առաջադրանք է Անկարայի համար: Շարժառիթ-մտահոգությունը միեւնույնն է այս դեպքում՝ քրդական վտանգի հեռացումը թուրքական սահմաններից: Կոբանիի շուրջ զարգացող զինվորական բախումները, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների վրա ապրող ազգաբնակչային զտումներ հետապնդող շարժումները պարզապես այդ մասին են վկայում:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն: