Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոտ ապագայում։ Հստակ ամսաթվեր դեռևս չկան», – ասել է նա։
Պեսկովը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի այցը կկայանա այս տարի։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Հայաստանում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը՝ հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրամիությանը անդամակցության հարցը լուծելու համար։

