«Կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը». «Ժողովուրդ»
ԼՂՀ Աժ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է, թե պետք չէ ակնկալիքներ ունենալ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքից։ Պատգամավորը եռյակին խորհուրդ է տվել տուն գնալ ու որևէ հանրահավաք չանել՝ այդպիսով խուսափելով ժողովրդին ևս մեկ անգամ հիասթափեցնելուց։
– Պարոն Բադասյան, օրերս ԼՂՀ-ում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դրանից մի քանի օր հետո էլ Արցախ այցելեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Տեղյակ ե՞ք, թե որն էր ոչ իշխանական այս ուժերի առաջնորդների՝ միմյանց հաջորդած այց ելությունների հիմնական պատճառը։
– ՀՅԴ–ի այցելությունը չի կարելի համեմատել Գագիկ Ծառուկյանի այցելության հետ. որովհետև՞ ՀՅԴ-ն Արցախում գործում է 1989 թվականից։ Իսկ Գագիկ Ծառուկյանի այցելությունն ինձ համար ևս շատ զարմանալի էր, բայց միևնույն ժամանակ՝ ողջունելի, որ եկավ ու ինչ-որ բաներ խոստացավ անել այստեղ։ Բայց եթե ինքն այդ այցելությամբ ուզում է հայտ ներկայացնել քաղաքականության մեջ, կարծում եմ, որ տեղին չէ։ Ես կարծում եմ, որ մեկը եկել է, իսկ մյուսն էլ խանդել է ու ինքն էլ է, եկել։ Բոլոր ուժերը մի բան գիտեն. նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ-ում իշխանության գալու հայտ ներկայացնել, պետք է իրենց ձեռքում ունենան ԼՂՀ-ի խաղաքարտը, իրենք Արցախը խաղաքարտ են դարձնում, ու դա է ցավր։ Բայց նախ և առաջ պետք է ԼՂ-ի հարցը ճանաչեն Էությամբ։
– Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կարծես թե երբևԷ Արցախ չէր այցելել…
– Ես հենց դա եմ ասում ու կարծում եմ, որ դա եռյակի հետ է կապված։ Գիտեք ինչ, այսօր մեր ժողովրդի վիճակն ամենավատն է, որովհետև եթե իշխանությունները վատն են, ապա ընդդիմությունն ավելի վատն է. մեկը մյուսից վատն է։
– Ինչո՞ւ է այսօրվա ընդդիմությունը վատը։
– Որովհետեւ այսօրվա ընդդիմությունը չի ասում, թե ներկայիս իշխանությունների ինչն է վատը, իսկ ինչու չեն ասում, որովհետև ցանկանում են տապալել այս իշխանությանը, որպեսզի իրենք նստեն ու նույնն էլ իրենք անեն։ Նախանձում են, որ Սաշիկն է գողություն անում, կամ Լիսկան է նշանակվում, ուզում են իրենք գան ու իրենք թալանեն։ Մոռացե՞լ եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ովքեր էին թալանչիները։ Սա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը շատ վատ է։ Հիմա, խնդրում եմ, եռյակի անդամներից որևէ մեկին հարց տվեք՝ ինչո՞ւ Մաքսային միության մասին որևէ բան չեն ասում, նույն Գագիկ Ծառուկյանն ասե՞լ է ՄՄ-ի լավ ու վատ կողմերի մասին։ Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կարողանում է ասել նախագահի կատարած վատ քայլերը։
Օրինակ, ես` որպես քաղաքական գործիչ, հրապարակայնորեն Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջել ու նաեւ նշել եմ, թե ինչո՞ւ։ Նշել եմ թե՛ արտաքին ու թե՛ ներքին քաղաքականության ձախողումների մասին՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման հարցում և այլն։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները պատկերացում ունե՞ն այդ գաղափարների մասին։ Եթե ունեն պատկերացումներ, ապա կարո՞ղ են հրապարակավ ասել, իհարկե՝ ոչ։ Պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը։ Ու ինքը պետք է վախենա դրանից, և ուրեմն Գագիկ Ծառուկյանն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետև իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում. գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի։ Ես կարծում եմ, որ իրենք մի կաթսայի մեջ են՝ երեք նախագահները՝ իրենց շայկայով։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։