Բաժիններ՝

Ուկրաինայի օրենսդրությունը չափազանց արագ տեմպերով է համապատասխանեցվում եվրոպական օրենսդրությանը. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանություններն անում են ամեն հնարավոր բան՝ նախապատրաստելու համար երեք տարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամլո ծառայությանը:

Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինան ու նրա ժողովուրդը պատրաստ են եվրաինտեգրման ճանապարհին կանգնած բոլոր մարտահրավերներին: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի օրենսդրությունը չափազանց արագ տեմպերով է համապատասխանեցվում եվրոպական օրենսդրությանը:

Տուրչինովն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն իրենց համար «ճանապարհային քարտեզ» է, որն իշխանությունները կյանքի են կոչում, որպեսզի ապահովեն երեք տարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Տուրչինովը վստահություն է հայտնել, որ դրանց կանցկացվեն ժողովրդավարական ճանապարհով ու թափանցիկ՝ ապահովելու համար Ուկրաինայում լեգիտիմ Գերագույն ռադայի ընտրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031