Իրանն ու «Վեցյակը» համաձայնեցրել են իրանական միջուկային ծրագրի առանցքային հարցերը. Ռոուհանի

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների առանցքային հարցերի շուրջ:

Այս մասին Իրանի խորհրդարանի ու կառավարության համատեղ նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նրա խոսքերով՝ բանակցությունների ժամանակ կողմերի դիրքորոշումները տարբերվում են միայն դետալների հարցում:

Նա ընդգծել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև որևէ տարաձայնություն չկա Արակում ատոմակայան կառուցելու, ուրան հարստացնելու տեխնոլոգիայից օգտվելու, Ֆորդոուում միջուկային կենտրոնի աշխատանքները շարունակելու հարցերում: Ռոուհանին հավելել է, որ «Վեցյակի» երկրները կարծում են, որ Իրանը պետք է իր դերակատարումն ունենա տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031