
Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակին են արժանացել Ստեֆան Հելլը (Գերմանիա), Էրիկ Բետցիգը (ԱՄՆ) և Ուիլյամ Մեռները (ԱՄՆ): Այս մասին նշված է Նոբելյան մրցանակի Twitter-յան էջում, ինչպես նաև մրցանակաբաշխության կայքում:
Նրանք նման պատվի են արժանացել ֆլուորեսցենտային միկրոսկոպիայի մեթոդների մշակման համար: 2013 թվականին էլ Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհվել էր Մարտին Կարպլուսին, Մայքլ Լիթին ու Արիե Ուորշելին՝ քիմիական բարդ համակարգերի բազմամակարդակ մոդելներ ստեղծելու համար: