Հոկտեմբերի 8-ին ` ժամը 13:00-ին, Հառիճավանքում տեղի կունենա հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին: Միջոցառումը կազմակերպում է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան՝ Արթիկի Թեմի հետ համատեղ:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Ս. Պատարագ: Արագածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն, Օշականի եկեղեցի կտարվի նաև Շուխոնց հրաշագործ Ավետարանը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել բարձր քաղաքացիական իրավագիտակցություն, չենթարկվել որևէ սադրանքի, լինել առավել հանդուրժող և բարյացակամ միմյանց նկատմամբ: Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել բացառիկ զսպվածություն իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեր եղբայրներն ու քույրերն են, որոնք ունեն նույն հոգսերը, ինչ մյուսները, և նրանք կատարում են իրենց ծառայողական պարտականությունները՝ կարգ ու կանոն ապահովելու համար»:
ՀՀ Կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։
Նրա անունը հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլունդը:
«Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում:
Ըստ էության, հանրահավաքի կազմակերպիչները ունեն հանրահավաքի շարունակության երկու սցենար: Առաջինն այն է, որ վաղվա հանրահավաքի ժամանակ իշխանություններին ներկայացվում են որոշակի պահանջներ, և ժամանակ է տրվում դրանք կատարելու համար:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը Ազատության հրապարակում մասնակցելու է եռյակի հրավիրած հանրահավաքին: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց անձամբ Գագիկ Ծառուկյանը:
Չինացի բնապահպանները ձեռնամուխ են եղել «Կուզյա» անվանմամբ վագրի փնտրտուքին, որը սնունդ հայթայթելու նպատակով հատել է ռուս-չինական սահմանը:
«678 համայնքի բնակիչներ, երբ խնդիր են ունենում, դիմում են իրենց համայնքի ղեկավարին: Նրանք իրենց կարողություններից 5 անգամ ավելի օգուտ են բերում, քան մարզպետը, նախարարը, կամ վարչապետն ու նախագահը: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 79 համայնքի ղեկավարներ, որից 36-ը Կոտայքում են, 10-ը՝ Արարատի մարզում. «Այսինքն՝ նրանք հանրապետության ամբողջ տարածքով ներազդեցիկ ուժ չունեն»:
«Ես չեմ տեսնում ինձ համար որևէ ոգևորիչ հարց, որ գնամ, կանգնեմ հարթակում և գնամ այդ մարդկանց ետևից, ովքեր իրենց անվանում են ոչ թե ընդդիմություն, այլ ոչ իշխանական ուժեր,- շարունակեց Իգիթյանը:- Ես նորմալ եմ համարում, որ այս ուժերը գնում են իրենց ճանապարհով, բայց ես ուզում եմ, որ նրանք էլ նորմալ համարեն իմ վերաբերմունքը, որ ես այնտեղ չեմ կանգնելու, որովհետև լինում են հայտարարություններ, թե այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում հանրահավաքին, իրականացնում են ինչ-որ մի պատվեր: Եկեք բոլորս միասին ժպտանք, որ ես կատարում եմ Սերժ Սարգսյանի պատվերը, այստեղ խոսում եմ իր վաղվա հակահայկական, կործանիչ քայլի մասին, որ նա պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը քայքայում է Հայաստանի տնտեսությունը»:
Տնտեսության կայունացման համար ներկայումս Ուկրաինային անհրաժեշտ է մոտ 100-120 միլիարդ դոլար:
Նշենք, որ հանձնաժողովը որոշել է արձանագրել հարցազրույցի ամփոփման հետևյալ արդյունքները. Արմեն Հարությունյան` 95.67 միավոր, Արայիկ Ղազարյան` 84.05 միավոր, Վիգեն Քոչարյան` 81.27 միավոր, Վահե Գրիգորյան` 72.66 միավոր, Եղիշե Կիրակոսյան` 71.58 միավոր, Դավիթ Խաչատուրյան` 70.93 միավոր, Դավիթ Հակոբյան` 69.6 միավոր, Նելիկ Հարությունյան` 58.05 միավոր, Լիզա Գրիգորյան` 57.01 միավոր: Հանձնաժողովը որոշել է նաև Արայիկ Մելքումյանին (Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) և Նորա Կարապետյանին (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) հանել հարցազրույցի մասնակիցների ցուցակից:
Մեր դիտարկմանը, որ նախարարության եզրակացությունը եղել է օրինագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագծում, Ա.Ալավերդյանը արձագանքեց՝ «Կնայեմ, կուսումնասիրեմ, կասեմ»:
Այսօր «Պրոսպեկտ Մոլ»-ի Samsung/Mobile Center վաճառասրահում Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Alpha սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Սեուլում սույն թվականի օգոստոսի 13-ին:
Այս մասին հայտարարել է այդ առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոցյուրկիվը:
«Դժվարացել են պատասխանել, կամ չեն պատասխանել 71 %-ը, իսկ մնացածը կազմում են ընդամենը 29%, որից միայն 10%-ն է ուժի կիրառմանը կողմնակից: Այսինքն՝ հասուն բնակչության 10-ից 7-ը թամաշա անող է, 2-ը՝ խաղաղ գործողությունների կողմնակից, ընդեմենը 1-ը՝ ըմբոստ: Հարց է ծագում՝ այդ մեկը կարո՞ղ է ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որը կարող է բերել հեղաշրջման»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:
Ֆյուլեի պաշտոնավարման ժամկետը լրանում է երեք շաբաթ անց:
«Ես զարմացած եմ, որ նման հարց ընդհանրապես շոշափվում է: Բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ, մասնակցելու է վաղվա հանրահավաքին եւ հանդես է գալու շատ հիմնավոր ելույթով»,- պատասխանել է Լ. Զուրաբյանը:
ահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դնել բացառապես գիտական մոտեցում, այսինքն՝ որպեսզի Սահմանադրությունը ապահովի հասարակության և պետության ներդաշնակությունը, անհրաժեշտ է, որպեսզի նրանում ամրագրված դրույթները բարեփոխվեն, կատարելագործվեն
«ԲՀԿ-ն նախևառաջ պիտի հայտարարի` ինքն ընդդիմությո՞ւն է, թե՞ ընդդիմություն չէ: Երբ իրենք հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, այլ ոչ թե այլընտրանք, այն ժամանակ կիմանանք` ընդդիմությա՞ն հետ գործ ունենք, այլընտրանքի՞, թե՞ ընդդիմության հետ, որը մինչև ժամը մեկն ընդդիմություն է, մեկից մինչև հինգը` այլընտրանք, հինգից հետո էլ…»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
«Տեղում վերադարձների, ապրանքների քանակների ճշգրտումներ են լինում և տրանսպորտային միջոցի վրա ՀԴՄ-ներ տեղադրելով, ունենալով ծրագրային ապահովվածություն, տնտեսվարողները կարող են ապրանքների դուրս գրումն իրականացնել անմիջապես տրանսպորտի վրայից ՀԴՄ միջոցով»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Մարգվելաշվիլին քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել յուրաքանչյուր քաղաքական ֆիգուրի հետ, եթե այդ հանդիպումը Վրաստանի համար կունենա դրական արդյունքներ:
ACBA-CREDIT AGRICOLE բանկն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ այսօր առավոտյան ժամը 02:00-ի մոտակայքում հաքերների կողմից ստեղծվել է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:
Նրա թեկնածության օգտին են քվեարկել Ղրիմի խորհրդարանի բոլոր 75 անդամները:
Պլանավորված է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացման հարցն այսօր կդիտարկի նաև խորհրդարանի վերին պալատը՝ Հանրապետության խորհուրդը: