Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկանցի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
Նոր պատժամիջոցների հետաձգումը կախված է Մինսկի բանակցությունների արդյունքից:
Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Հարություն Գրիգորյանը նշում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Հոդվածում նաև ընգծվում է վստահության ամրապնդման միջոցների իրականացման և հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելության ապահովման անհրաժեշտությունը։
Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
«Ցանկացած քննիչ, հետաքննիչ, ցանկացած օպերատիվ աշխատող, ցանկացած դատավոր, ընդհանրապես ցանկացած տրամաբանող մարդ կարող է մի քիչ մտածելուց հետո հասկանալ, որ առանձնատանը մեկ քննիչ եթե փորձի խուզարկություն կատարել, ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև «մինչև մի սենյակը խուզարկում ես, հետո անցնում ես մյուս սենյակին, չխուզարկված սենյակից խուզարկված սենյակ կարելի է ցանկացած բան տեղափոխել»:
Երկրորդ մանկական խաղը, որին ականատես է Սուրենյանցը՝ կոչվում է 12 պահանջ. «Այս 2 խաղերն էլ որևէ առնչություն չունեն հասարակության իրական խնդրիների հետ: Ինչքան մոտենում է հոկտեմբեր ամիսը, այնքան իշխանությունն է քիչ խոսում սահմանադրական փոփոխություններից, և որքան մոտենում էր սեպտեմբերի 30-ը՝ այնքան հայտնի քառյակն էր քիչ խոսում՝ ինչ գործողություններ են անելու: Երկուսի մոտ էլ տհաճություն կա, որ արձակուրդները վերջացան: Նման իրավիճակում մեր քաղաքական համակարգից շատ մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ»,- ասում է նա:
Հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետևողական վերահսկողությունը` կանխելով մի շարք այլ փորձեր: Ընդհանուր առմամբ Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել:
«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ և համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը: Այնուհետև վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում: Նախարարության բազմաբովանդակ գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Հայկ Ալումյանը հրապարակեց փորձագետների կողմից վերծանված խոսակցությունների մի մասը: «Տղամարդու ձայն 3: Սա Զարզանդ Նիկողոսյանն է, նկարագրում է մեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջցրին: Զարզանդ Նիկողոսյանի, որի հետագա ցուցմունքների համաձայն՝ ինքն է ծեծել և ավտոմեքենայից հանել, Սուրիկ Խաչատրյանն էլ կապ չունի, (ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղևոնդյանը և Զարզանդ Նիկողոսյանը) պատմում է՝ է, Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»,- ներկայացրեց Հայկ Ալումյանը:
Զինյալները հիմնել են շարիաթական դատարաններ, սեփական ոստիկանություն, սակայն չեն միջամտել կոմունալ ծառայությունների աշխատանքին և անգամ նվազեցրել են փոքր բիզնեսի վրա դրված հարկերը:
Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:
Քաղաքագետի համար ամենասարսափելին այն է, որ Մաքսային միության անդամագրվելուց հետո հնարավոր է «երկրում սովետիզացիայի ռեստավրացիան»՝ որպես քաղաքական մշակույթ. «Մարդու իրավունքների սահմանափակումներ, ազատությունների սահմանափակումներ, պատահական չէ, որ Ռուսաստանի դեսպանն արդեն հուշումներ է անում»,- ասաց նա:
Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը:
Վարդան Ավագյանը 4 անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը նոր է վերադարձել ծառայությունից, մյուսը ծառայում է, իսկ երկուսը անչափահաս են:
Դա Վրաստանն ավելի կմերձեցնի ՆԱՏՕ-ի հետ:
Սրանից առաջ Վրաստանը բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ու ՄԱԿ ԱԽ-ին՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացումը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում է Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երևան և Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Վազգեն Մանուկյանը բուհերի խնդիրների հետ մեկտեղ առաջարկել է քննարկել նաև դպրոցներում առկա խնդիրները՝ իրավիճակի ներկայացման հարցը հանձնարարելով Կարինե Թումանյանին:
Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Քվեարկության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հետևանք ունեն այդ տեսախցիկներն ու արագաչափերը վթարների ավելացման և վիրավորների քանակի ավելացման գործում: Այս տվյալները ցույց են տալիս, որ մեքենայով շրջող ոստիկանը շատ ավելի մեծ դեր ունի որպես զսպման մեխանիզմ, քան այդ արագաչափերը, որոնք ընդամենը մեր գրպաններից գումարի կորզման մեխանիզմներ են»:
Մի՞թե այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին:
Այս մասին այսօր հայտարարել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի կոորդինատոր Դմիտրի Տիմչուկը:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Ազարյանին շնորհել փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում:
Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ու կայունության մեջ: