
Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ն եռանդագին պաշտպանում է Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ջանքերը. «Արմենպրես»

«Արմենպրեսի»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում է Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երևան և Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Միացյալ Նահանգները եռանդագին պաշտպանում է Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են փաստերի լիակատար, շիտակ ու արդարացի ճանաչմանը»,- ասել է Ջոն Հեֆերնը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: