Ադրբեջանը 20 տարում վերածվել է ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերոջ. Իլհամ Ալիև

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ 20-ամյա գործընկերության ժամանակ վերածվել է նրա հուսալի գործընկերոջ.

«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ու կայունության մեջ: Դրա հետ մեկտեղ մեր տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն է: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում:

Մենք բարձր ենք գնահատում նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ու աջակցությունը: Մենք մեծապես վստահ ենք, որ դա կպահպանվի նաև հետագայում»:

Տեսանյութեր

Լրահոս