Բաժիններ՝

Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. Վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը

Օգոստոսի 19-ին գերմանական «Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի» կայքում հրապարակվել է Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի «Լեռնային Ղարաբաղը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» հոդվածը։

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ կամաարտահայտմանը, Ադրբեջանի իշխանությունները ծավալեցին էթնիկ զտումներ և լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Հարություն Գրիգորյանը նշում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Հոդվածում նաև ընգծվում է վստահության ամրապնդման միջոցների իրականացման և հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելության ապահովման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվում նաև ԼՂՀ-ում պետականաշինության և նրա միջազգային ճանաչման գործընթացներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930