Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Իրաքի, Սիրիայի ու Աֆղանստանի խնդիրներին:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամներից ոմանց կարծիքով՝ դրոշի գույների դասավորության փոփոխության անհրաժեշտություն կա, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ հիմնը պետք է լինի Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ:
«Կոկա-Կոլայի» ակտիվ բաղադրիչը օրտոֆոսֆորաթթուն է, որի рН-ը հավասար է 2,8-ի։ 4 օրվա ընթացքում այն կարող է քայքայել ձեր եղունգները։Մեքենայի ժանգոտված բամպերը մաքրելու համար խորհուրդ է տրվում այն սրբել «Կոկա-Կոլայով» թրջած ֆոլգայով։«Կոկա-Կոլան» հալեցնում է ավտոմեքենայի դիմապակու սառույցը: Լցրեք կոլան սառցակալած հատվածի վրա և սպասեք մի քանի րոպե: Քիչ հետո ապակին մաքրելը բավական հեշտ կլինի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գոտում երիտասարդության եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդես էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով և հավելել, թե Հայաստանի տնտեսություն քայքայված է, Երևանն իբր ընդունում է, որ ի զորու չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, երկիրը դատարկվում է և շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Մինսկում նախնական արձանագրություն է ստորագրվել հրադադարի համաձայնագրի մասին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ:
«Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել են զինել Իրաքի քրդերին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման:
«Ես դեմ չեմ այս կամ այն քաղաքական գործչի՝ մեծ քաղաքականության վերադարձին»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում, ըստ News.am-ի, հայտարարել է ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:
«Երբ հեռուստատեսությամբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդիկ ընդամենը մեկ դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում և դու գիտես, որ շատ ծանր ողբերգության պատճառով, դժբախտ պատահարի պատճառով 11 ամիս դու նստած են բանտում, և դու գիտես՝ քեզ համար ստորագրել են ոչ միայն ընդամենը երկու դեպուտատ, այլ ամբողջ դեպուտատական կորպուս, կուսակցություն, 180 մտավորական, 21 հազար հայ ու ֆրանսիացի քաղաքացի, Ֆրանիսայի հայերի ամենահռչակավոր մարդիկ, աստղեր և այդքանից հետո քննչական մարմիններն ինձ այնքան ծանր հանցագործ են համարում, որ պահում են բանտում, ես, այնուամենայիվ, եկա նման եզրակացության, որ սա, դժբախտ պատահար լինելով, դարձավ, կարծես քննվեց որպես կանխամտածված սպանություն, և օգտագործվեց այդ ամենը ինձ վարկաբեկելու, ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես կոտրելու համար»,- այսօր դատարանում իր ցուցմունքում հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Դևիդ Կրամերը վրդովեցուցիչ է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը և կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության դեմ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ին, Չարենցավան քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Կարեն Հ.-ն:
Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Մարտի 1»-ի բացահայտման փակուղի մտնելու հարցում հավասարապես մեղադրում է նաև ընդդիմությանը։ Քննչական ծառայության գաղտնապահությունն էլ բացատրում է ընդամենը ասելիք չունենալով։ Ըստ նրա՝ դա պետք է բացահայտվի քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում, որն, այնուամենայնիվ այսօր իրականություն չի, որովհետև, Ա. Քոչարյանի խոսքով՝ այսօր «մենք կորցրեցինք նաև ընդդիմության զբաղեցրած տեղը՝ դա հանձնելով «ոչ իշխանական ուժեր» հասկացությանը»:
Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Ռասմուսենը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելուն:
«Ցանկացած հանդիպում ունի տարբեր աշխարհաքաղաքական ենթատեքստեր, բայց մեզ համար կարևորն այն է, որ բոլոր ուժային կենտրոնները հանգում են այն գաղափարին, որ հարցը չի կարող լուծվել պատերազմական գործողությունների միջոցով: Սա շատ կարևոր է: Նրանք դա անում են ոչ միայն մարդասիրական և այլ սկզբունքներից դրդված, այլ նաև հաշվի առնելով բազմաթիվ երևույթներ, այդ թվում` իրենց շահերը: Այս տեսանկյունից մենք ողջունելի ենք համարում այդ մոտեցումը, քանի որ մենք նույնպես չենք ուզում պատերազմ, ոչ թե վախենում ենք: Եթե այս անգամ էլ լինի պատերազմ, ապա, կրկնում եմ, Ադրբեջանի` որպես պետության, գոյությունը կլինի հարցականի տակ»,- ասում է Դավիթ Բաբայանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում՝ պետական ծրագրերի իրականացման, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:
Յուրաքանչյուր երկրի գնահատելու են սեփական արժանիքների համար:
ՆԱՏՕ-ի մարտունակության բարձրացման ուղղությամբ գործողությունների պլանը կապահովի Արևելյան Եվրոպայում դաշինքի տեսանելի ներկայություն:
Նրան անվանել են Dreadnoughtus schrani:
Սրանից առաջ էլ Apple ընկերությունն է հարկադրված եղել նույն պատճառով վերադարձնել 32.5 միլիոն դոլար:
Առողջապահության նախարարության կայքի փոխանցմամբ՝ ցանկություն հայտնողները կարող են դիմել նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Սեպտեմբերի 1-ին Իսրայելը որոշում է ընդունել Հորդանան գետի Արևմտյան ափին 400 հեկտար հողատարածք յուրացնելու մասին, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դժգոհությունը:
Հանդիպումից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ նիստի արդյունքներով կհաջողվի ստորագրել կոնկրետ փաստաթղթեր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ այդ օրն իր բնակարան պետք է գային քույրը, նրա աղջիկը և եղբորորդին, որոնց ինքը խնդրել է մի քանի բան գնել սուպերմարկետից և բերել: Վարդան Պետրոսյանն ասաց, որ նկարահանումների ժամանակ բացառվում է օղի դնել սեղանին, բացառվում է օղու շշի տեղադրումը. նա նշեց, որ պատահական բան սեղանին չի դրվում: Վարդան Պետրոսյանի խոսքով՝ հաղորդման կադրերում պատկերվում է՝ ինչպես է օղու փոխարեն ջուր լցվում ամանի մեջ, նկարահանման ժամանակ էլ մեկն ասում է՝ «ջուրը լցվեց, ռեժիսորն ասել է՝ ստոպ, փչացրիք կադրը, լսվեց «ջուրը լցնել» բառը»:
Հարցաքննության ժամանակ նրան հարցրել են, թե ինչ է արել Թբիլիսիիում անցկացված ԵԱՀԿ-ի կոնֆերանսի ժամանակ:
««Բարգավաճ Հայաստանն» իր համակրությունները չի թաքցնում երկրորդ նախագահի հանդեպ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» չի թաքցնում Ռ.Քոչարյանի հանդեպ իր համակրությունը, «Ժառանգությունն» այս հարցում չկողմնորոշված է, «Հայ ազգային կոնգրեսն» էլ իր զզվանքը չի թաքցնում: Չնայած, ՀԱԿ-ի մոտ սիրելն ու զզվելը շատ հարաբերական են՝ ըստ քաղաքական ցիկլի կարող է փոխվել: Շատ մարդիկ կային, որոնցից իրենք զզվում էին, իսկ հիմա նույն հարթակի վրա են»,- նկատում է Սուրեն Սուրենյանցը: